Երեկ Անգլիայում Լիգայի գավաթի խաղարկության շրջանակում կայացան քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները: «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալն» առանց մեծ դժվարության հաղթեց «Ուիգանին»` 2:0, գոլերի հեղինակներ` Ալկարաս (41, ինքնագոլ), Բենդտներ (65): «Մանչեսթր Յունայթեդը» հյուրընկալվելիս խոշոր` 4:0 հաշվով, սենսացիոն պարտություն կրեց Ուեսթհեմից և դուրս մնաց հետագա պայքարից: Լոնդոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակներ դարձան Ջոնաթան Սպեկտորն ու Քարլթոն Քոուլը: Քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումները կկայանան այսօր` «Բիրմինգհեմը» կընդունի «Ասթոն Վիլլային», «Իփսվիչը»` «Վեսթ Բրոմվիրին»: