Wednesday, 07 06 2023
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
Պատմական․ Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը Ռուսաստանում
Պետրակովի ցուցակը․ Ինչու ուկրաինացի մասնագետը փոխեց որոշումը․․․
«Փյունիկը» չի ճանաչում «Ուրարտուի» չեմպիոնությունը․ Շնորհավորանք ՀՖՖ նախագահին
Լոս Անջելեսում ընդդեմ Եվրոպայի փոխչեմպիոնի․ Էական տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլի՞ստ
Չեմպիոնական դիմակայություն «Հանրապետականում»․ Արդարությունը կհաղթանակի՞
Պետրակովի հրատապ որոշումը․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը

Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն

Այս տարվա հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող։«Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ խաղալ Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաներում։ Բացի այս ընկերական խաղից, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ», -նշել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, ով «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզիչի օգնականն է, նույնպես խաղը մեծ իրադարձություն է համարում․ «Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։

Հայաստան-Ֆրանսիա խաղը հիանալի հնարավորություն կլինի Կալիֆորնիայում ապրող հայերի համար ներկա գտնվել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին»։ Հիշեցնենք, որ 2022 թվականին թիմային մարզաձևերի հարթակում փայլուն ելույթով աչքի ընկավ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը նվաճեց փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հուլիսի 3-ին տեղի ունեցած եզրափակչում մեր հավաքականը 84:68 հաշվով առավելության էր հասավ Մալթայի նկատմամբ: Հայաստանի ազգային թիմը պայքարը սկսել էր խմբային փուլից։ Առաջին խաղում մերոնք 100։63 հաշվով հաղթել էին Ջիբրալթարին, այնուհետև 78։66 հաշվով Սան Մարինոյին։ Կիսաեզրափակչում էլ Ռեքս Քալամյանի թիմը 93։66 հաշվով առավելության էր հասել Անդորրայի նկատմամբ։ Եթե մեկ բառով որակենք մեր հավաքականի ելույթը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, ապա պետք այն կոչենք փառահեղ։ Երկար տարիներ NBA-ում աշխատած ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանին կարճ ժամանակում հաջողվեց ստեղծել թիմը, որը կարող է լուրջ խնդիրներ լուծել։ Հայաստանի հավաքականը իր խաղում էապես տարբերվեց մյուս 5 հավաքականներից։ Այո, մեր ազգային թիմը մի գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից և արժանի հաղթանակ տարավ։ Տպավորիչ խաղով հատկապես աչքի ընկան մեր հավաքականի առաջատարներ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, Քրիս Ջոնսը Ալբերտ Թադևոսյանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ այս եռյակն ուժեղագույնն էր մրցաշարում։

Չմոռանանք, որ 2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձել էր մրցաշարի չեմպիոն: Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խորվաթ մասնագետ Նիկշկա գլխավոժրությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։ 2018 թվականին էլ Հայաստանի հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլումը։ Մեր ազգային թիմն առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ և զիջել Դանիային։

Այն ժամանակ չստանալով պատշաճ աջակցություն մեր գլխավոր թիմը չմասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլին։ 4 տարի անց ունենք նոր և մարտունակ հավաքական, որը կրկնեց 2016 թվականի հաջողությունը։ Ռեքս Քալամյանի գլխավորությամ ունենք հնարավորություն կրկին վերադառնալու բարձր բասկետբոլային հարթակ։ Եվրոպայի փոխչեմպիոնի դեմ հանդիպումը ոչ միայն մեծ իրադարձություն է այլև հնարավորություն գնահատելու մեր ազգային հավաքականի ներուժը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում