Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Ռուսիո վերջին ջղաձգումը

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերից կազմակերպության անդամ երկրների ներքին կարգերին միջամտելու իրավունք ունեցող զորք ձևավորելու ջանքը, որ գործադրում է Ռուսաստանը բավական ինտենսիվորեն, իրականում վկայում է այն մասին, թե այդ երկիրը ինչպիսի ծանր կացության և հեռանկարի առաջ է կանգնած ներկայումս՝ թե՛ իր հարավկովկասյան, թե՛ աշխարհաքաղաքական առավել գլոբալ մարտավարության հետևանքով:

Բանն այն է, որ Ռուսաստանն իր այս նախաձեռնությամբ վկայում է իր աշխարհաքաղաքական անզորության մասին: Ռուսները, փաստորեն, այն աստիճան անկենսունակ են դարձել դիվանագիտա-քաղաքական համատեքստում, որ այժմ պարզապես փորձում են ձեռք բերել մի «բարաթ», որը նրանց իրավունք կտա միջամտել հետխորհրդային արբանյակների կյանքին: Այսինքն՝ Ռուսաստանն ակնհայտորեն կանգնել է անգամ իր, այսպես ասած՝ անմիջական դաշնակիցներից զրկվելու վտանգի առաջ և դիմում է վերջին ջղաձգությանը:

Խնդիրն այն է, որ նման բացահայտ էքսպանսիոն քաղաքականության դիմում են միայն որևէ այլ ոճի և մեթոդի անընդունակ գերտերությունները: Այլապես ռուսները չէին փորձի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերածել օտար երկրների ներքին գործերին միջամտելու «բարաթի»: Իրականում ռուսաստանյան նախաձեռնությունը հենց դա էլ փորձում է անել՝ հաստատելով, որ անզոր է այլևս որևէ կերպ իր ազդեցության տակ պահել անգամ այնպիսի հավատարիմ երկրների կամ հավատարիմ թվացող երկրների, ինչպիսին Բելառուսը, Հայաստանը, միջինասիական երկրներն են:

Ռուսները կորցնում են իրար հետևից, արագորեն և կորուստը կանխելու միայն այդ կացնային մեթոդն են տեսնում որպես հնարավորություն: Սա որպես գերտերություն Ռուսաստանի սնանկության վկայությունն է, քանի որ միայն սնանկ գերտերությունը կփորձի իր ազդեցության տակ գտնվող գոտիները պահել այդպիսի ճակատային միջոցներով, ինչպիսին ներքին գործերին զորական միջամտություն ցուցաբերելու այդ գաղափարն է, որ ռուսները փորձում են ակտիվորեն առաջ բրթել ՀԱՊԿ-ով: Իսկ այդ սնանկության պատճառն, իհարկե, այն է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ բազմակողմանի և աներկբա աջակցություն ցույց տալով այդ երկրների իշխանություններին, բռնապետական կամ ամբողջատիրական կառավարման համակարգերին՝ սպառել է իր վստահության ամբողջ լիմիտը այդ երկրների հասարակությունների մոտ: Հասարակությունների միայն խորը խորհրդային, խիստ կարծրացած և զոմբիացած մասն է, որ այսօր ի դեմս Ռուսաստանի տեսնում է աջակից, գործընկեր, հուսալի դաշնակից և արժեքային արդիականացման աղբյուր, էլ չասած տնտեսական շահավետ գործընկերության մասին: Հանրության մյուս մասը, որը կարողանում է մտածել, վերլուծել, համադրել իրականությունն ու խոսքերը, հստակ պատկերացնում է, որ Ռուսաստանը դարձել է, ըստ էության, մտածողության վարակի աղբյուր, որն արգելակում է զարգացումը:

Եվ եթե այսօր հասարակություններն անզոր են իրենց վարչակարգերի առաջ և գտնվում են, այսպես ասած, պատանդի կամ ենթակայի կարգավիճակում՝ դիմադրելով կամ ընդդիմանալով միայն առանձին շերտերի ակտիվությամբ, ապա համաշխարհային գործընթացները, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումը հուշում են, որ ժամանակի ընթացքում հասարակության վճռորոշ, որոշիչ և թելադրող դերը աստիճանաբար աճելու է, և այդ աճը պարզապես անկասելի գործընթաց է: Ռուսաստանն, անշուշտ, հասկանում է դա ու հասկանում է, որ չնայած այսօր դեռ ամեն կերպ հավատարմության երդում տվող պետությունները, վաղ թե ուշ իրենց հասարակությունների ճնշման տակ կամ արդեն նրանց իսկ որոշմամբ դուրս են գալու ռուսական ազդեցության գոտուց, քանի որ հակառակը նշանակելու է շնչահեղձություն:

Այդ անխուսափելի օտարումը այսօր արդեն իսկ ստացել է հոգեբանական տեսք, այսինքն՝ հոգեբանական առումով իրականություն է, և ժամանակի ընթացքում դառնալու է ֆիզիկական իրականություն: Ռուսաստանը գոնե այդ հեռանկարն ու վտանգը գիտակցում է, սակայն նույնիսկ դրան արձագանքում է հնաոճ մեթոդներով, փորձելով կորզել ՀԱՊԿ հասարակություններին զենքի ուժով ճնշելու իրավունք: Դա վկայում է Ռուսաստանի անհամարժեքության մասին: Ռուսաստանի դարաշրջանը հետխորհրդային տարածքում կամաց-կամաց մոտենում է ավարտին, ինչի վկայությունները Ռուսաստանի Դաշնության էքսպանսիոն հուսահատ գաղափարներն են: Ռուսական քաղաքականությունը հասել է լիակատար սնանկության:

Դրանից, իհարկե, շատ վտանգավոր է դառնում արդեն ռուսական մահակի գործոնը, սակայն առավելագույնը, որ մահակը կարող է անել` Ռուսաստանի ձեռքերը ուժասպառ անելն է: Հասարակություններին, մասնավորապես, օրինակ, Հայաստանի հասարակությանը ընդամենը մնում է դիմանալ, չհանձնվել, տեղի չտալ ռուսական վերջին ջղաձգմանը, պատրաստ լինել դրան: Իսկ պատրաստ լինելու համար հարկավոր է ձեռքը պահել ՀԱՊԿ-ում տեղի ունեցող զարգացումների զարկերակին և թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունը այդ զարկերակի գեթ մեկ հարվածի արձագանքի հասարակությանը շրջանցելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում