
Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքն այս պահին կազմում է 30.78 միլիոն եվրո։ Նախորդ տարվա համեմատ մեր ազգային թիմի ընդհանուր արժեքը որոշակիորեն նվազել է։ Դա պայմանավորված է, որոշ խաղացողների տրանսֆերային արժեքների անկումով։ Մեր ազգայի թիմում այսօր չկա գեթ մեկ ֆուտբոլիստ որ տրանսֆերային արժեքը գերազանցում է 10 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը 85 միլիոն եվրո է։ Այսինքն, միայն Կվարացխելիայի տրանսֆերային մոտ 3 անգամ ավելի է Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարից։ Նշենք նաև, որ նախորդ ամսվա համեմատ Կվարացխելիայի տրանսֆերը ավելացել է ևս 25 միլիոն եվրոյով։ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 146.4 միլիոն եվրո։ Այս պահին Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է հանդիսանալ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանը։
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է, սակայն մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում այն կավելանա։ Նշենք, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում փայլուն ելույթով։ «Կրասնոդարի» կազմում նա արդեն խփել է 14 գնդակ և դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ։Էդուարդ Սպերցյանը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ըստ ամենայնի հաջորդ մրցաշրջանում Սպերցյանին կտեսնենք եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում։ Չմոռանանք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կրասնորդարի» կիսապաշտպանը ճանաչվեց Հաայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երկու գնդակ։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստեր էին «Ինտերը» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այս պահին Սելարայանի տրանսֆերը կազմում է 7, իսկ Մխիթարյանի տրանսֆերը՝ 6 միլիոն եվրո։ Հայաստանցի ամանաթանակ ֆուտբոլիստների հաշվարկում Հենրիխ Մխիթարյանին հաջորդում Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտան Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 2․2 միլիոն եվրո։
5-րդ հորիզոնականում գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որի տրանսֆերային արժեք 2 միլիոն եվրո է։ Վերջին ամիսների համեմատ Ադամյանի տրանսֆերտ նվազել է ևս կես միլիոն եվրոյով։ 6-րդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Նրա տրանսֆերային արժեքը ևս 2 միլիոն եվրո է։ 7-8-րդ հորիզոնականները կիսում են կիսապաշտպան «Ռոստովի» ներկայացուցիչ Խորեն Բայրամյանը ինչպես նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտան Արթուր Գալոյանը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատված է 1․5 միլոն եվրոյով։ Վերջին շրջանում Գալոյանի տրանսֆերային արեժքը էական վերելք է գրանցել։ Վերջին թարմացումից հետո այս խաղացողի տրանսֆերն ավելացել է ևս 300 հազար եվրոյով։ Հիշեցնենք, որ Գալոյանն անցյալ տարի էր ստացել Հայաստանի քաղաքացիություն։Նոյեմբերին նա նորամուտը նշեց Հայաստանի ազգային թիմի կազմում՝ մասնակցելով Ալբանիայի դեմ ընկերական հանդիպմանը։ Թուրքիայի և Կիպրոսի դեմ հանդիպումներին սակայն մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Գոլոյանին չէր հրավիրել։ 9-րդ հորիզոնականում է լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 1 միլիոն եվրոյով։
Մեր հավաքականի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն ևս մեկ միլիոն եվրո է։ Հարոյանը եզրափակում է Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։Վերջին թարմացումից հետո Հարոյանի տրանսֆերային արժեքը նվազել է 200 հազար եվրոյով։ Նշենք,որ Ղազախական «Աստանայի» մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանի արժեքը ևս կազմում է մեկ միլիոն եվրո։ Այս պահին ունենք 11 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո և ավելի է։ Հայաստանի ազգային հավաքականում վերջին հանդիպումներին հրավիրվել էին միլիոն և ավելի տրանսֆերային արժք ունեցող 9 ֆուտբոլիստներ։