Իմ կռիվը արդարադատության մեջ է, զավակից հարցեր ստանալը ճիշտ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ծնողների ցասումը տեղին է, բայց ոչ այս մեթոդաբանությամբ․ զավակներին թիրախավորելը ճիշտ չէ․ «Անթույլատրելի վարքագիծ է, զավակից հարցեր ստանալը սխալ է: Այս կատեգորիաներով ապրելը շանտղություն է․ այն բոլոր ուժերը, որոնք օգտագործեցին մարդկային վիշտը՝ պետք է մերժվեն: Ծնողները պետք է աջակցություն ստանան, բայց ոչ ստոր կատեգորիաների համար»: