Saturday, 13 07 2024
Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
Ֆրանսիայում ոչ մի ուժ չի ասի՝ ինչու ենք զենք վաճառում Հայաստանին. և՛ ձախերը, և՛ աջերը հայամետ են
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում
3+3 ձևաչափում Իրանը պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիծը
Լարսը բաց է
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում

Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել գերեզմանատեղիների հատկացման հետ կապված հանցագործություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են գերեզմանատան հսկիչի կողմից գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Ավան» գերեզմանատան հսկիչ։

Չունենալով ՀՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ» գերեզմանատանը գերեզմանատեղեր հատկացնելու, հուղարկավորություններ կազմակերպելու, գերեզմանատան շահագործման և պահպանման հետ կապված լիազորություններ՝ նա «Քանաքեռ» գերեզմանատանը, որտեղ տվյալ ժամանակահատվածում գերեզմանատեղիի հատկացումը կատարվել է անվճար, մի շարք քաղաքացիների հարազատների հուղարկավորության նպատակով գերեզմանատեղեր հատկացնելու համար, հանդես գալով որպես դրանց վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր տրամադրելու իրավասություն ունեցող անձ, չարաշահելով նրանց վստահությունը, վերջիններիս հայտնել է, թե իբր գերեզմանատեղերը տրամադրվում են գումարի դիմաց:

«Քաղաքացիներին տրամադրելով այլ անձանց անվամբ գերեզմանի կեղծված քարտեր՝ գերեզմանատեղիի հատկացման նպատակով նա հափշտակել է տարբեր չափերով գումարներ՝ գույքային վնաս պատճառելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` Երևան համայնքին։

Բացի այդ, 47-ամյա տղամարդը հուղարկավորության համար գերեզմանատեղիներ տրամադրելու նպատակով կազմել է քաղաքացիների անվամբ գերեզմանի քարտեր՝ դրանցում որպես հիմք ներառելով կեղծ տվյալներ։ Այդ կերպ նա հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար ստեղծել է կեղծ հիմքեր, ինչպես նաև` այդ կերպ թաքցրել նոր գերեզմանատեղիի հատկացման փաստը:

Գերեզմանատան հսկիչը նաև ստեղծել է մի քանի տասնամյակ առաջ, իբրև թե, հուղարկավորված անձանցով գերեզմանատեղիների առկայության կեղծ հիմքեր։ Դրա արդյունքում ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցման բաժնում հնարավոր չի եղել ստուգել գերեզմանի քարտում լրացված՝ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալները, քանի որ առկա չեն եղել նախկինում՝ 1980 թվականի դրությամբ, կատարված հուղարկավորությունների վերաբերյալ հաշվառումներ: Նշված գործողությունների արդյունքում բազմաթիվ անձանց հուղարկավորությունը գրանցվել է, և «Երևանի բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից տրվել են գերեզմանների վկայականներ:

Մեկ դեպքում էլ պարզվել է, որ հուղարկավորված անձի աճյունը, վերջինիս որդու խնդրանքով, նույն գերեզմանատանն ավելի հարմար վայր տեղափոխելու համար, որպես նոր գերեզմանատեղի, օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելով՝ նա 35քմ մակերեսով հողատարածք է հատկացրել «Քանաքեռ» գերեզմանատանը հարակից՝ սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքում՝ այն համարելով գերեզմանատան տարածք: Արդյունքում, հիշյալ անձի գերեզմանատեղին տեղափոխվել է նշված հողատարածք, որի հետևանքով էական վնաս է պատճառվել այդ հողամասի սեփականատիրոջ իրավունքներին՝ վերջինիս զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գումար հափշտակելու դիտավորությամբ 2020թ․ սեպտեմբերից 2021թ․ հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում 47-ամյա տղամարդն անարգանքի է ենթարկել հիշյալ գերեզմանատանը գտնվող ընտանեկան 3 գերեզման։ Մասնավորապես՝ նա ոչնչացրել է դրանց վրա եղած տապանաքարերը, որից հետո, ազատված գերեզմանատեղը ներկայացնելով իբրև նոր գերեզմանատեղ` խարդախությամբ, գումարի դիմաց այն հատկացրել է մեկ այլ քաղաքացու՝ հարազատի հուղարկավորության համար։ Քաղաքացին 47-ամյա տղամարդու պահանջով գերեզմանատեղը մաքրելու, գերեզմանափոսը փորելու և գերեզմանատեղի վկայականը հատկացնելու պատրվակով փոխանցել է պայմանավորված գումարի մի մասը, իսկ գումարի մյուս մասը պետք է փոխանցվեր գերեզմանի քարը տրամադրելուց հետո: Սակայն 47-ամյա տղամարդուն չի հաջողվել ապահովել գերեզմանի վկայականի հատկացումը:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով, 44-255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (չորս դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (ինը դրվագ), 306-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 460-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում