Monday, 15 07 2024
Ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջև
Երկրաշարժ Հայաստանում
11:15
«Գաղտնի ծառայությունը» ֆանտաստիկ գործ է արել. Թրամփ
11:00
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել զսպել կրքերը
10:45
«Հրաշք է տեղի ունեցել»․ Թրամփ
Բավարարվել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Իսպանիայի հավաքականի հաղթանակը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
Ինչքան էլ երդվենք, որ մոռացել ենք թուրքերի հանցանքը, էլ ավելի է «զռում», որ չենք մոռացել
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
Բանակի բարձրաստիճան մակարդակում կարծում եմ դեռ շարունակում են տեղեկություն տրամադրել Ռուսաստանին
Հրդեհ՝ Դսեղի ռեստորաններից մեկում
Արտահանումը դեպի ՌԴ նվազել է 20 տոկոսով, դեպի ԵՄ՝ 25. ներմուծումը ևս որոշ ուղղություններով նվազել է
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
08:15
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հայկական «քաղաքական» խոսույթի դիստրոֆիան
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին
22:45
Մալայան վագրը անհետացման եզրին է կանգնած
ԼՂ հայերի իրավունքները Թեհրանը պաշտպանում է. սա զայրացրել է Բաքվին, որ բոլորովին այլ հույսեր ուներ
Պեկին-Լոնդոն նախագիծը խաղի մեջ է մտնում. այն համամոլորակային նշանակություն կունենա
Կրակոցը մեծացրեց Թրամփի շանսերը. եթե ընտրվի, «չարի մարմնացում» չի լինի. Ուկրաինան զինողներից էր
21:45
«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը նողկալի է»․ Շոլց
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած
Լոռու մարզի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Yerevan Tech Forum 2K23-ում կարևորել է առաջնորդության դերը թվային փոխակերպման ճանապարհին

2023 թվականի մայիսի 19-ին «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչել է Yerevan Tech Forum 2K23 համաժողովի մասնակիցներին՝ հանդես գալով որպես հիմնական բանախոս «Առաջնորդության վճռորոշ դերը թվային փոխակերպումը հաջողությամբ իրականացնելու գործում» թեմայով: Միջոցառումը, որը կենտրոնացած էր տեխնոլոգիաների և նորարարության վերջին շրջանի առաջընթացի վրա, անթերի հարթակ ստեղծեց պարոն Յիրիկյանի համար՝ կիսվելու հեռահաղորդակցության ոլորտում շուրջ 25 տարվա փոփոխությունների իրագործման իր գիտելիքով և փորձով: Ի հավելումն, Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարար Ucom-ն առաջարկել է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապ համաժողովի ողջ ընթացքում: Հանդիսատեսն ակտիվորեն ունկդրել է պարոն Յիրիկյանի՝ մեծ փորձի վրա հիմնված խորագետ ելույթը և մասնակցել թվային փոխակերպման շուրջ ավելի լայն քննարկումների:

«Թվային փոխակերպումը դուրս է մակերեսային փոփոխությունների սահմաններից, ինչպիսիք են նոր ծրագրակազմի ավելացումը կամ ընթացակարգային մի քանի շտկումների իրականացումը: Այն առաջնորդներից պահանջում է մտածված և նվիրյալ հանձնառություն, ընդհանուր տեսլականի ստեղծում և հենց դա որպես առաջնային նպատակ սահմանելը, այլ ոչ բազմաթիվ մրցակցող նախաձեռնություններից մեկը: Այն պետք է ներթափանցի կազմակերպության գործունեության հիմնական ուղղությամբ՝ խթանելով գործակցությունը և ակտիվորեն հաշվի առնելով թվային խորը գիտելիքներ ունեցող մարդկանց կարծիքը: Ղեկավարությունը պետք է պատրաստ լինի բարելավելու սեփական թվային կարողությունները և ուղղորդելու կազմակերպությանը և դրա ապագա առաջնորդներին դեպի թվայնորեն կառավարվող աշխարհ», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա ընդգծել է, որ թվային փոխակերպման հետ «հաշտվելը» հատկապես կարևոր է այսօրվա պայմաններում, քանի որ այն բավարարում է ինչպես Z, այնպես էլ Ալֆա սերունդների կարիքներն ու ակնկալիքները, որոնք ըստ էության կապված ու ապավինում են թվային տեխնոլոգիաներին իրենց անձնական և մասնագիտական կյանքում:

Հավելենք, որ Երևանի տեխնոլոգիական համաժողովը փորձառու ձեռներեցներին և մասնագետներին հարթակ է տրամադրել՝ համախմբվելու և քննարկելու թվային փոխակերպման ռազմավարությունների վերջին ձեռքբերումները: Այս անգամ համաժողովը հյուրընկալել էր նաև միջազգային բանախոսների, ովքեր ոգեշնչում և գործնական խորհուրդներ են տվել՝ թվային փոխակերպման միջոցով բիզնեսները հաջորդ մակարդակ բարձրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում