Monday, 22 07 2024
11:00
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով
10:45
Կալիֆորնիայի նահանգապետը սատարում է Հարիսին
10:30
Մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում
10:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին կոչ է արել հրաժարական տալ
ԵՄ-ն բերում է որակ. միայն սա կարող է ամեն ինչի չափանիշ լինել
Մեքենան ընկել է փոսը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բուհերի վիճակն աղետալի է. ժամանակին ունենում էինք 19-20 հազար դիմորդ, այսօր՝ 12-14 հազար
Քաղաքացուն դուրս են բերել ձորից
Բաքուն ուզում է խառնել քարտերը. ինչքան շատանան միջնորդները, այնքան կբարդանա իրավիճակը
08:45
«Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար». Հարիս
«Կեսօրից առաջ և հետո» Սիրանույշ Պապյանի հետ
08:15
Հռոմի պապը հուսով է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հնարավորություն կստեղծեն համաշխարհային հակամարտություններում զինադադարի համար
Ժամանակը՝ ագրեսոր Ալիեւի եւ հեծանվորդ Փաշինյանի միջեւ
07:45
Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը հրաժարական չի տա նախագահի պաշտոնից
07:30
Քամալի Հարիսի նախընտրական արշավի հիմնադրամի հինգ ժամում 47 միլիոն դոլար է նվիրաբերվել
00:46
Քամալա Հարիսը համաձայնել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
00:44
Կոնգրեսի խոնակը Բայդենից պահանջել է հրաժարվել նախագահի պաշտոնից
00:42
Օբաման Բայդենին անվանել է «բարձրակարգ հայրենասեր»
00:23
Բիլ և Հիլարի Քլինթոնները ԱՄՆ նախագահի պաշտոնում աջակցություն են հայտնել փոխնախագահ Հարիսի թեկնածությանը
00:11
Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը
«Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը» Պուտին
00:03
Թրամփն արձագանքել է նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշմանը
Կրեմլի առաջին արձագանքը Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն
23:45
Զելենսկին խոսել է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների մասին
23:30
Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը. Reuters
23:15
Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի թվային փոխակերպման հեռանկարներին նվիրված «Երևան Թեք Ֆորում 2023»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ մեկնարկած «Երևան Թեք Ֆորում 2023» (Yerevan Tech Forum 2K23) բիզնես միջոցառմանը: Այս տարի Ֆորումն անցկացվում է «Թվային փոխակերպում. Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրի ներքո:

Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ռոբերտ Խաչատրյանը բացման ելույթում խոսել է արդի աշխարհում տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացման կարևորության մասին և շեշտել, որ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա բարձրորակ, մատչելի, հասանելի ու հուսալի ծառայությունների ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:Նախարարի խոսքով՝ Հայաստանի 2021-2025թթ. թվայնացման ռազմավարության ընդունումն այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն ձեռքբերումներից է
«Ինչպես գիտենք, մեր օրերում առավել քան կարևորվում է տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացումը, և ֆորումի շրջանակում անցկացվող քննարկումները, համոզված եմ, կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ ու հնարավորություններ:

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ Հայաստանի թվայնացման զարգացման և ոլորտի կայացմանն ուղղված քաղաքականության հաջողությունը մեծապես կախված է այս գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանքից: Եվ հուսով եմ, որ «Երևան Թեք Ֆորում»-ի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք ոլորտի առաջընթացի նոր ուղիներ՝ Հայաստանն իրապես տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար», – ասել է նախարարը:

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանք կիրառելու ուղեցույց: Ստեղծվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը:

Ավարտին է մոտենում թվային նույնականացման համակարգի (eID) բարեփոխումների գործընթացը։ Մշակման փուլում են գտնվում կիբեռանվտանգության և տվյալների քաղաքականությունների ձևավորման հայեցակարգերը:

Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը, Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ինչպես նաև Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քևին Գասքելը։

Պաշտոնական ելույթներին հաջորդել են թեմատիկ պանելային քննարկումները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ֆորումի շրջանակներում մասնակցել է «Հանրային հատվածի թվային փոխակերպում․ կառուցելով կայուն ապագա» թեմայով պանելային քննարկմանը՝ խոսելով թվային աշխարհակարգում Հայաստանի դերակատարման և թվային փոխակերպման միջոցով ազգային մրցունակության բարձրացման կարևության մասին:

«Երևան Թեք Ֆորում»-ը փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում