Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ ևս մեկ ռուսական ավիաընկերության՝ Red Wings-ին, թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Ենթադրվում է, որ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղով թռիչքները կսկսվեն հունիսի 2-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ։