Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Մոսկվայում էլ առաջընթաց, բայց կա երեք մայրաքաղաքների բացը

Ռուսաստանում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ հաջողվել է առաջընթաց ապահովել խաղաղության պայմանագրի մի շարք դրույթների համաձայնեցման հարցում: Թե հատկապես ինչ դրույթների մասին է խոսքը, Լավրովը շատ չի մանրամասնել, միաժամանակ հայտնելով, որ առաջիկա օրերին պայմանավորվածություն կա անցկացնել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետերի մակարդակի աշխատանքային եռակողմ խմբի նիստ: «Հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության։ Խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկում ունեցանք, հնարավոր եղավ երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին»,-հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ նաև Վաշինգտոնում և Բրյուսելում հանդիպումների արդյունքում գրանցվել է խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի առաջընթաց, սակայն.  «Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, անկասկած, հիմնարար է, բայց մեր գործընկերներն այսօր հաստատել են, որ առանց սահմանազատման, առանց տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի լուծման, առանց և՛ Ղարաբաղում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման վերաբերյալ իրավիճակի ընդհանուր բարելավման, շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կետերով», ազդարարել է Լավրովը: Այլ կերպ ասած, նա գործնականում ազդարարում է, որ լուծված չէ կամ արդյունավետ լուծման ճանապարհի վրա չէ գլխավոր՝ անվտանգության հարցը: Իսկ այստեղ տողատակերն ու շերտերը կարող են լինել շատ:

Մի կողմից կարող ենք դիտարկել, որ Ռուսաստանը պարզապես ակնարկում է, որ իր ձեռքում է անվտանգության բանալին, իսկ դա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի հեռանկարի բանալին, մյուս կողմից նա գուցե ակնարկում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ընթացիկ տրամաբանությունը, այդ թվում Վաշինգտոնի և Բրյուսելի հանդիպումների, ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է անվտանգության խնդիրների լուծումը: Բոլոր դեպքերում, կա որոշակի հակասություն: Եթե կողմերը արձանագրում են համաձայնության, դիրքորոշումների մերձեցման առաջընթաց՝ ինչպես ասում է Լավրովը, կամ ինչպես ասում էին պետքարտուղար Բլինքենն ու ԵԽ նախագահ Միշելը Վաշինգտոնից ու Բրյուսելից հետո, ապա դա ենթադրում է, որ նրանք պետք է մոտիվացված լինեն նաև անվտանգության հարցերում սրացում թույլ չտալու առումով: Բայց, անվտանգության հանգամանքը իսկապես բաց է և այդտեղ առկա խնդիրների առնչությամբ չկան լուծումների կամ պատկերացումների բարձրաձայնումներ: Իսկ դա նշանակում է, որ ագրեսիան շարունակում է լինել գործիք Ադրբեջանի համար, որի կիրառման համար շարունակում է պահպանվել միջազգային լոյալ միջավայր: Հակառակ պարագայում, մենք կտեսնեինք առաջընթաց Արցախի ապաշրջափակման հարցում, ինչը ըստ էության բանակցային կոչվող գործընթացի թերևս լավագույն ինդիկատորն է:

Թե Վաշինգտոնից, թե Բրյուսելից և թե Մոսկվայից հետո, գոնե առայժմ, այդ ինդիկատորը ցույց չի տալիս ոչինչ, կամ առայժմ ցույց է տալիս հենց ոչինչ, չնայած լավատեսական հայտարարություններին: Դրանք իհարկե ողջունելի են, այն իմաստով, որ փոքր համաձայնությունները կամ փոքր կառուցողականությունը նվազեցնում է հետագա էսկալացիայի ռիսկերը: Սակայն, դա կարող է լինել բավականին խաբուսիկ, եթե կառուցողական և արդյունավետ ընթացք չկա հիմնարար խնդիրների հարցում: Եթե փոքր համաձայնություններն ու հիմնարար խնդիրները գտնվում եմ «հակադիր» վեկտորներում՝ իսկ անվտանգության հարցերի բաց լինելը խոսում է այդ մասին, ապա դա նշանակում է, որ փոքր համաձայնությունները ոչ թե մեծ հարցերում դիրքերի մերձեցման տանող ճանապարհ են, այլ ավելի շուտ գուցե որոշակի խուսանավումների, ինչը հատկապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ցանկանում է առավելագույնը պոկել համաշխարհային դիմակայության խառը ժամանակներում՝ ուժերի բալանսի նկատելի առավելության պայմաններում: Այս հանգամանքի համար պատասխաննատու են միջնորդ բոլոր մայրաքաղաքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում