Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկկողմ հանդիպումը, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչի է հաջողվել հասնել»,-ասել է նա։
Նրա խոսքով, ՌԴ-ի խնդիրն էր հարթակ տրամադրել երկկողմ հանդիպման անցկացման համար: