Կրեմլը ժամանակին կտեղեկացնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ շփումների հնարավորության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողովի անցկացման հեռանկարների մասին հարցին։
«Հաջորդ շաբաթ, իսկապես, մենք զբաղվելու ենք եվրասիական ինտեգրման հարցերով: Կկայանան և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Մոսկվայում: Մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում։ Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք հնարավոր շփումների մասին», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։