Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Հունգարացի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմամբ մասնակցել է Հունգարիայում կայացած միջազգային թատերական 10-րդ օլիմպիադային: Ամփոփելով արդյունքները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում բեմադրիչ Արթուր Սարիբեկյանը նշեց, որ ներկայացումը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հունգարիայի հանդիսատեսի կողմից:

«Ինձ համար կարևորը ներկայացման ասելիքը, դերասանական խաղն օտար հանդիսատեսին հասկանալի մատուցելն էր: Մենք դա կարողացանք անել և դա ակնհայտ էր ծափողջույններից, հանդիսատեսի վերաբերմունքից: Իրականում շատ բարդ է խաղալ օտար հանդիսատեսի համար, այն դեպքում, երբ չեն հասկանում հայերեն: Ճիշտ է, զուգահեռ էկրանների վրա ենթագրերով ներկայացվում էր, բայց միևնույնն է, դժվար էր: Ամեն դեպքում նորին մեծություն թատրոնն ունի հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ գործողություն, վերաբերմունք, որոնց միջոցով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը»,-ասաց Արթուր Սարիբեկյանն՝ ավելացնելով, որ ասելիքը, չնայած բոլոր դժվարություններին, ապրելու մասին է: Ապրել, շարունակել կյանքը՝ ինչ էլ լինի:

Դերասան Մարիամ Ղազանչյանը տպավորված է հանդիսատեսի ջերմ ընդունելությունից: Նա ուրախությամբ ընդգծեց, որ վերջին տարիներին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը շատ ակտիվ մասնակցում է միջազգային միջոցառումներին, փառատոններին, ինչը մեծ ձեռքբերում է:

«Ներկայացումից հետո հանդիսատեսը մոտենում էր իր բարձր գնահատականն ու ջերմ խոսքերն էր փոխանցում: Մի կին էլ մոտեցավ ու ասաց՝ ձեր ներկայացումից հետո հասկացա, որ մտածելու բան ունեմ: Չեմ կարծում, որ դրանից ավելի մեծ գնահատական կարող էր լինել: Ծափողջույնների մասին էլ չխոսեմ: Իսկապես, ոգևորող էր այդ ամենը»,-ասաց Մարիամ Ղազանչյանը:

Դերասան Ավո Խալաթյանը, կարևորելով նման թատերական միջոցառմանը մասնակցելը, նշեց, որ այն մեծ փորձ ու համագործակցության լավ հնարավորություն է տալիս:

«Այդ կապն օտարերկրացի հանդիսատեսի, դերասանների հետ, օտար թատրոնում լինելն, իսկապես մեծ փորձ էր: Բավական տպավորված էինք հանդիսատեսի վերաբերմունքից: Երբ վառվում էին դահլիճի լույսերը, երևում էին հուզված հունգարացիներ: Մեծ ոգևորություն ապրեցինք ու հասկացանք, որ մեր խոսքը, ապրածն ու վերապրածը կարողացանք փոխանցել հանդիսատեսին»,-ասաց Ավո Խալաթյանը:

Հայ դերասանների խաղն ու ցուցադրված ներկայացումը հայտնվել էր նաև տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս միջոցառմանը: Նրա խոսքով՝ միջազգային թատերական օլիմպիադան կամուրջ է ստեղծում աշխարհի տարբեր երկրների թատրոնների, թատերախմբերի միջև:

«Համագործակցության որոշակի գաղափարներ ծնվեցին: Մասնավորապես, այլ ֆորմատով կլինեն փոխադարձ այցելություններ, համատեղ բեմադրություններ: Կարապետ Բալյանն արդեն սկսել է հունգարական թատրոնում բեմադրություն իրականացնել: Քննարկում էինք այնտեղից Հայաստան ռեժիսոր հրավիրելու հնարավորությունը»,-ասաց Կարո Շահբազյանը:

Միջազգային թատերական օլիմպիադան թատերական աշխարհում կարևոր ու սպասված իրադարձություն է: Հիմնադրվել է 1995 թվականին: Այն ամեն անգամ հյուրընկալվում է տարբեր երկրներում: Մինչ Հունգարիան, թատերական միջազգային օլիմպիադան հյուրընկալել է Հունաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը և այլ երկրներ: Թատերական այս մեծ իրադարձության մեկնարկը տրվել է ապրիլի 1-ին և տևելու է մինչև հուլիսի 1-ը: Երեք ամիս տևողությամբ միջոցառմանը մասնակցում են 7500 արվեստագետներ 50-ից ավելի երկրներից և ընդհանուր առմամբ, նախատեսված է մի քանի հարյուր կատարում ամբողջ Հունգարիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում