Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Հարուստ մարդը փող է հավաքում, Ռուբեն Վարդանյանի կինը հակագովազդ է արել ամուսնուն

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնեբանդը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ մայիսի 25-ը Ռուբենը դառնում է 55 տարեկան․ «Ինչպես գիտեք, անցած տարվա սեպտեմբերին Ռուբենը դժվար որոշում կայացրեց, այդ թվում նաև մեր ընտանիքի համար, տեղափոխվել Արցախ, որպեսզի մոտ լինի իր ժողովրդին»,-գրել է Վերոնիկա Զոնեբանդը։ Նա նշել է, որ իրենց ընտանիքը շարունակում է իրականացնել այն ծրագրերը, որոնք սկսել ենք գործընկերների հետ Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում, և Ռուբենը դեռևս մեծ ուշադրություն է դարձնում դրանց։

«Գիտենք, որ ձեզանից շատերը մտածում են, թե ինչպես շնորհավորել Ռուբենին։ Նրա ծննդյան լավագույն նվերը կլինի ձեր աջակցությունը ստորև ներկայացված նախագծերից որևէ մեկում: Դուք կարող եք ընտրել այն ուղղությունը, որը հատկապես մոտ է ձեզ»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանի կինը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Շատ բնական է, որ տիկինը այդպիսի կոչով է դիմել հասարակությանը և աշխարհին, մենք ճանաչում ենք նրանց հենց այդ բնագավառում: Հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանը երաժիշտ չէ, ճարտարապետ չէ, նա փող հավաքող է, փող աշխատող է, դա հենց իրենց գործն է, դա իրենք լավ են արել։ Եվ ճիշտ են անում, իսկ այ քաղաքականությունն իրենց գործը չէ, նրա մոտ չստացվեց, ձախողվեց, նույնիսկ կասեի, որ իրենց կազմակերպության անունը՝ «Ապրելու երկիր» կուսակցություն, նույնպես քաղաքական չէ, դա նման է աբորիգենների կազմակերպության, գոնե Ավետյանց երկիր լիներ: Եթե դա ավետյաց երկրի հեգնանքն է, դա իրենց մոտ չի ստացվել, բայց փող հավաքելն իրենց մոտ կստացվի։ Հնարավոր է որ փող չտան, բայց մարդը հայտ է ներկայացնում այնտեղ ինքն արհեստավարժ է»:

Ազատ Արշակյանը նկատեց, որ փողը և առողջապահությունը սիրում են գաղտնիություն. «Նրանք վրիպել են, նրանք պետք է փող բաժանեն։ Երբ ասում ենք Քըրք Քըրքորյան, հասկանում են բարերար, փող բաժանող, Ռուբեն Վարդանյանը նույնպես հայտ է ներկայացրել աշխարհին, որ ֆիլանտրոպ է, փող բաժանող է, հիմա փող է հավաքում, անհասկանալի է: Ձեր ակցիան՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, դուք ներկայացել եք որպես փողատեր և փող բաժանող և դա հարգելի գործ է։

Իսկ հիմա նոր ճակատով հանդես գալու հայտարարություն է արել, որի համար գումար պետք չէ, գաղափար է պետք քաղաքականության մեջ, ծրագրեր, որոնք խնդիրներ են լուծելու, առաջացած մարտահրավների պատասխան ծրագրեր են պետք: Իսկ «Ապրելու երկիր» պիտակի տակ անգամ չարժի փող դնել, դրա համար իրենք գումար չեն ուզում դնել, մեզնից են ուզում վերցնել իրենց ծրագրերը իրականացնելու համար»,-հայտարարեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ «Ապրելու երկիր»-ը գայթակղիչ չի կարող լինել:

«Իսկ ինչպիսի՞ երկիր, սա մոսկովյան իմպերիական հանրության վերաբերմունքն է, ծայրագավառին, աբորիգենների համար ի՞նչ կուսակցություն։ Մոսկովյան իմպերիալիստները ծայրագավառի տեղաբնիկների համար հորինել են անուն։ Իբր Արցախում խնդիրները քիչ էին, հիմա էլ իմպերիայից են գաղափարակիրները գալիս։ Առաքյալ են իրենց զգում, բայց կարծեմ առաքյալները փող չէին հավաքում։

Ծնունդը ցանկալի կլիներ նշել արցախյան մարտական դիրքում՝ զինվորականների հետ պայոկ ուտելով: Եթե դոք կիսում եք Արցախի ժողովրդի հետ իր առօրյան, լինեիք այնտեղ։ Եվ սա կարելի էր անել ի սկզբանե: Հակագովազդ է, որ հարուստ մարդը փող է հավաքում, տիկինը հակագովազդ է արել ամուսնուն։ Հիմա իրենց կյանքը թողել եկել են, թող վերադառնան իրենց սովորական կյանքին։Պատվավոր նահանջի գաղափար է, փող չուզեցին ներդնել, գաղափար չունեն, և սա մնաք բարովի ակցիա է»,-ընդգծեց Ազատ Արշակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում