Արևմուտքում չեն կարծում, որ Մոսկվայում խոսելու են տարբեր բաներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ աշխարհը հասկանում է՝ Արցախի նկատմամբ նացիստական մոտեցումներով հարցը լուծում չունի․ «Արևմուտքի համար ոչ թե Արցախի կարգավիճակի հարցն է, այլ այն, որ կա Արցախ, որը վիճելի տարածք է, պետք է փոխըմբռնելի լուծումներ գտնվեն: Ադրբեջանի սպասումները պատերազմից հետո չարդարացան: Մոսկվան կփորձի «գրպանել» արևմտյան հարթակներում ձեռք բերված հաջողությունները, բայց չի ստացվի»:
Անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական մթնոլորտին Արմեն Հովհաննիյանը նկատեց․«Երևանի և Ստեփանակերտի միջև օտարում է, որն անընդունելի է: Միութենական տարբերակը չի ստացվում, այլ տարբերակ կմտածեն: Հայաստանում ռուսամետության բաստիոնը քանդվում է»: