Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում մեկ տարվա ուղղիչ աշխատանքների է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի, 34-ամյա Ռաշիդ Աբդուլովը, որը իսլամականացման աշխատանքներ է տարել։ Այս մասին նշված է Ռուսաստանի Գլխավոր դատախազության կայքում։
Ռաշիդը քաղաքում բացել է թուրքական «Նուրջուլար» կրոնական միավորման մասնաճյուղ, որի գործունեությունը Ռուսաստանում արգելվել է դեռևս 2008 թվականին, ապա իր ընկերների հետ սկսել է քարոզչություն իրականացնել երիտասարդության շրջանում ու հավաքներ կազմակերպել։
Քարոզիչներն իրենց լսարանին վստահեցրել են, որ Ռուսաստանը պետք է ամբողջովին իսլամականացվի, իսկ նրա ղեկավարման ձևը պետք է այնպես փոխվի, որ երկրիրը կարողանա մտնել այսպես կոչված Համաշխարհային խալիֆաթի մեջ։
Ռաշիդի ստեղծած մասնաճյուղը վերացված է, նրա ընկերները գտնվում են հետախուզման մեջ։









































