Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչում նախօրեին «Կրասնոդարը» 2։1 հաշվով առավելության հասավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ և դուրս եկավ հիմնական եզրափակիչ: «Կրասնոդարի» կազմում 9-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինս անկյունայինից կատարած փոխանցմամբ օգնեց գոլի հեղինակ դառնալ բրազիլացի պաշտպան Կայոյին: Հունիսի 11-ին «Կրասնոդարը» սուպերեզրափակում Ռուսաստանի գավաթը կվիճարկի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Ավելի վաղը «Կրասնոդար» սեփական հարկի պայքարից դուրս էր թողել Սամարայի «Կրիլյա Սովետով»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: «Կրասնոդարի» կազմում 32-րդ րոպեին աչքի էր Սպերցյանը: Թիմերը հաղթողին որոշել են հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ են գտնվել տանտերերը: Սպերցյանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մինչ այդ «Կրասնոդարը» կրկին հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր «Ռոստովին»: Խաղի Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: 23-րդ րոպեին հաշիվը բացել էր Սպերցյանը։ Գնանք ավելի հետ․ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ դեմ պատասխան խաղում հայ ֆուտբոլիստը ևս աչքի էր ընկել փայլուն խաղով, դարձել հանդիպման միակ և հաղթանակ գոլի հեղինակը։ Այս հաղթանակը սակայն չէր բավարարել «Կրասնոդարին» դուրս գալ կիսաեզրափակիչ։

Առաջին խաղում Մոսկովյան թիմը հաղթել էր 3։0 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը անցկացրած 37 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: «Ռոստովի» նկատմամբ տարած հաղթանակից հետո արձագանքելով կարիերան եվրոպական թոփ-ակումբում շարունակելու տեղեկություններին, Սպերցյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առանց տիտղոս նվաճելու հեռանալ «Կրասնոդարից»։ «Եվրոպա տեղափոխվելու մասին դեռևս չեմ մտածում: Ես դեռ չեմ վերադարձրել «Կրասնոդարին» այն, ինչ ինձ տվել է ակումբը: Ես խաղացել եմ ընդամենը մեկ ու կես մրցաշրջան: Երբ փոքր էի, նայում էի Չեմպիոնների լիգան, երազում էի խաղալ այնտեղ: Երբ հայտնվեցի ակադեմիայում, երազանքս փոխվեց. հայտնվել «Կրասնոդարի» գլխավոր թիմում ու այնտեղ ավարտել կարիերաս: Առայժմ մենք «Կրասնոդարի» հետ ոչինչ չենք հաղթել: Այդքան էլ չեմ ուզում հեռանալ առանց տիտղոսների: Բայց եթե առաջարկ լինի, գրեթե ամեն ինչ կախված կլինի ակումբի կարծիքից»,- ասել էր Սպերցյանը: Փաստենք, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում չի նվաճի Ռուսաստանի գավաթը։ Մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը ԲԿՄԱ-ի դարպասը բավարար չէր առաջ շարժվելու համար։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում էլ Կրասնոդարի թիմը 27-րդ տուրից հետո 43 միավորով միայն 6-րդ հորիզոնականում է։Առաջին տեղում գտնվող «Զենթին» ունի 65 միավոր։ Կարծում ենք պարզ է նաև, որ Սպերցյանը այս տարի տիտղոս չի նվաճի նաև Ռուսաստանի առաջնությունում։ Չմոռանանք, որ ռուսական թիմերը զրկված են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։

Ուստի Սպերցյանը չունի հնարավորություն «Կրասնոդարի» հետ տիտղոս նվաճելու նաև միջազգային ասպարզում։ Սպեցրյանի համար «Կրասնոդարի» հետ տիտղոս նվաճելու և երազանքն իրականություն դարձնելուալ վերջին և միակ հնարավորությունը հունիսի 11-ին կայանալիք Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչն է։ Մեր կիսապաշտպանին ընդամենը մեկ քայլ է հարկավոր երազանքն իրականություն դարձնելու համար։ Արդեն իսկ խոսվում է, որ այդ օրը Սպեցրյանը վերջին հանդիպումը կանցկացնի «Կրասնոդարի» կազմում, որից հետո կհայտնվի եվրոպական թոփ ակումբում։

Մինչ այդ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում կանցկացնի 3 հանդիպում։ Եզափակիչ հանդիպումից հետո Սպերցյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը հունիսի 16-ին և 19-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցելու է համապատասխանաբար Ուելսի և Լատվիայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում