Sunday, 19 05 2024
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները

ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Ճապոնիան ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային. Բայդեն

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ Հիրոսիմայում երկկողմ հանդիպում է կայացել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Սպիտակ տան ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Ճապոնիան ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության, Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունների ամրապնդման վերաբերյալ:

«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Ճապոնիայի պաշտպանությանը՝ Փոխադարձ համագործակցության և անվտանգության պայմանագրին համապատասխան, բոլոր հնարավորություններով, այդ թվում՝ միջուկային», – ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ: Նրանք նաև կրկնել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը:

ԱՄՆ ղեկավարը նաև ողջունել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների լավացումը: Բայդենը և Կիսիդան համաձայնել են, որ կշարունակեն Հարավային Կորեայի հետ միասին աշխատել Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման ուղղությամբ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի:

G7-ի գագաթնաժողովը Հիրոսիմայում կանցկացվի մայիսի 19-21-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, գագաթնաժողովին ընդառաջ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Հիրոսիմայում կարգուկանոնը կապահովի ոստիկանության շուրջ 24 հազար աշխատակից։ 140 հանրակրթական հաստատություններ ժամանակավորապես կփակվեն։ Մինչև երկուշաբթի աշխատանքը դադարեցրել է Ճապոնիայի խոշոր ավտոարտադրողներից մեկը՝ Mazda Motor գործարանը։ Սահմանափակումները կվերաբերեն նաև զբոսաշրջիկներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում