Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը խոսեց հանրապետության գյուղատնտեսության ոլորտում պտուղ-բանջարեղենի այս տարվա բերքատվության և մթերման չափաքանակի մասին:
Նա նախ հայտարարեց, որ, կապված Խաչվերաց տոնի հետ, այս շաբաթ գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը կանցկացվի միայն շաբաթ օրը:
Անդրադառնալով մթերման խնդիրներին` Ռոբերտ Մակարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ 24 մթերող ընկերություններ արդեն կնքել են պայմանագրեր գյուղացիների հետ: Առաջիկայում այդ թիվը կավելանա:
2011 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ մթերվել է 23800 տոննա բանջարեղեն և 5700 տոննա պտուղ: Արտահանման գործընթացը ևս հաջող է եղել, ՀՀ-ից արտահանվել է 9574 տոննա պտուղ-բանջարեղեն` հիմնականում ՌԴ, Ուկրաինա, Վրաստան և ԱՄԷ:








































