Saturday, 23 09 2023
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․
Ինչու ձախողվեց Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Այաքս»

Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը

Ըստ նախնական տվյալների «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ պատասխան խաղում ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել։ Այս պահին դեռևս հայտնի չէ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը կկարողանա մասնակցել հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» պատասխան խաղին, թե ոչ։ Սովորաբար նման վնասվածքների ապաքինման համար պահանջվում է 3-4 շաբաթ։ Պարզ է թերևս, որ հայ ֆուտբոլիստը չի մասնակցի մայիսի 21-ին կայանալիք Ա սերիայի «Նապոլիի» դեմ մրցավեճին։ Մխիթարյանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղալը այսօր երազանք է ոչ միայն երկրպագուների և նաև ֆուտբոլիստի խաղընկերների համար։ «Մխիթարյանն իմ ընկերն է։ Ես հաճախ եմ հիշում եմ այն ժամանակները, երբ միասին ելույթ էինք ունենում Դոնեցկի «Մետալուրգում»: Մենք հաճախ էինք միասին ճաշում և միասին ժամանակ անցկացնում: Հենրիխը լուռ և շատ խելացի տղա է, ինչպես նաև մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ: Դեռ այն ժամանակ էլ պարզ էր, որ նա գերաստղ է դառնալու։ Հենրիխը փայլուն կարիերա է անցկացրել և այժմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Շատ ուրախացա, որ որ նա կարևոր գոլ խփեց «Միլանի» դարպասը։ Սպասենք հունիսի 10-ին, եզրափակիչում բոլորը հնարավորություն ունեն։ Ես իսկապես հուսով եմ, որ Հենրիխը ոչ թե վնասվածք ունի, այլ պարզապես մկանային հոգնածություն է։ Երազում եմ, որ նա խաղա եզրափակիչում»- ասել է Դոնեցկի «Մետալուրգում» Մխիթարյանի խաղընկեր Ուիլյամ Բոնավենտուրան։

Մխիթարյանի փայլուն խաղի մասին խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, ներկայում Երևանի «Ուրարտու»-ում ելույթ ունեցող Արաս Օզբիլիսը։ Metaratings-ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսը մասնավորապես ասել է․ «Հայաստանի ժողովուրդը հպարտանում է նրա խաղով և նվաճումներով։ Ցավալի է, որ նա կիսաեզրափակչի պատասխան խաղում վնասվածք ստացավ։ Աստված տա, որ Հենրիխը ապաքինվի և կարողանա խաղալ եզրափակիչում։ Սա շատ ու շատ մեծ ձեռքբերում է ամբողջ հայ ժողովրդի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր հայրենիքի համար։ Եթե նա հաղթի Չեմպիոնների լիգայում, ուղղակի հրաշակի կլինի: Եզրափակիչը մեկ խաղ է, միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է և հաղթելու հնարավորություն ունեն բոլորը։ Ես մշտապես դիտում եմ Մխիթարյանի հանդիպումները և երկրպագում են նրան: Նա միանշանակ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Սա հայտնի էր դեռևս «Ինտերի»՝ եզրափակիչ դուրս գալուց առաջ։ Նա արդեն հաղթել է Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում։ Հենրիխը յուրահատուկ խաղացող է Հայաստանի համար»։ Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել էր հոլանդական «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևել անգլիական թիմին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի 6 գնդակով դարձել էր Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։ Արդեն 2022 թվականին «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։

Ի դեպ, Մխիթարյանը ազդրի վնասվածք ուներ նաև Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ։ Մինչև հանդիպման մեկնարկը նրա մասնակցությունը հոլանդական «Ֆեյենորդի» եմ խաղին հարցականի տակ էր։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին պահին վստահեց Մխիթարյանին թիմի մեկնարկային կազմում։

Հանդիպման 17-րդ րոպեին սակայն հայ ֆուտբոլիստը վնասվածքը զգացնել էր տվել և Մոուրինյոն ստիպված էր փոխարինել նրան։ Մեկ տարի անց արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ Մխիթարյանն ազդրի վնասվածք ունի։ Ճակատագիրը կարծես հեգնում է լեգենդար ֆուտբոլիստին, բայց վստահ ենք, որ այս անգամ Մխիթարյանն էլ ավելի ուժեղ կգտնվի և իրականություն կդարձնի հազարավոր մարդկանց երազանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում