Tuesday, 16 07 2024
Պապիկյանն այցելել է ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն, հատուկ նշանակության զորամաս
14:00
Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել
13:50
Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան
Վրաստանի վարչապետն ու IRI ղեկավարը քննարկել են սպասվող ընտրությունները
«Կիրանցի նոր ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է». ՏԿԵՆ
13:20
«Ես ծեր եմ, բայց Թրամփն էլ է ծեր». Բայդեն
Հայտնի են Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուները
13:00
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել
12:40
Բայդենը շարունակում է վստահել ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարին
ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմամբ
12:20
Մասկը միլիոնավոր դոլարներ կհատկացնի Թրամփի քարոզարշավին
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
10:40
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
10:10
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
09:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը

Բրյուսելի ադրբեջանական նարատիվն ու Քիշնևի բալանսը

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է, թե ինչ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքը: Քաղաքական իշխանության ընդդիմախոսները այն որակում են խայտառակ, մասնավորապես շեշտադրելով այն հայտարարությունը, որ հանդիպումից հետո արել էր ԵԽ նախագահ Շարլ Միշելը. «Առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու հարգել համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»:

Փաստացի, Միշելի ձևակերպումը նշանակում է, որ Հայաստանն Արցախը «հարգում» է Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում: Ուշադրության է արժանի, որ արդեն հանդիպումից հետո Միշելի տարածած հայտարարության մեջ չկային թվային ադպիսի ձևակերպումներ, փոխարենն այս դեպքում էլ առկա էր «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը, որն ադրբեջանական նարատիվ է: Մյուս կողմից, տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչման հանգամանքը նաև Հայաստանի խոսույթն է, գոնե ֆորմալ իմաստով: Այստեղ սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որն է այդ փոխադարձ ճանաչման հիմքը: Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, համենայն դեպս ըստ արվող հայտարարությունների: Իսկ այդտեղ արդեն մեղմ ասած ամեն ինչ չէ, որ միարժեք է:

Բանն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է զգալիորեն ավելի ուշ, քան Արցախը ԽՍՀՄ օրենսդրության տառին և ոգու համապատասխան անցկացրել է ինքնորոշման գործընթաց, իրավա-քաղաքական ակտ և հռչակել իր անկախությունը: Մինչդեռ, հնարավոր չէ ընդունել այսպես ասած խորհրդային ու հետխորհրդային իրականության մի հանգամանքը, իսկ մյուսը՝ Արցախի ինքնորոշման հանգամանքը, թողնել դրանից դուրս: Ըստ այդմ, մեղմ ասած բաց է հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ներառում է Արցախը: Այդ հարցը մեղմ ասած բաց է ոչ թե Հայաստանի կամ Արցախի ցանկությամբ կամ քմահաճույքով, այլ միջազգային իրավա-քաղաքական հիմքով, որը հնարավոր չէ մատնանշել մասնակի՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Հետևաբար, եթե ԵԽ նախագահ Շարլ Միշելը հանձնառու է իրապես հավասարակշռված միջնորդության, ապա նա պետք է ձեռնպահ մնա «նախկին ԼՂԻՄ»  ձևակերպումից, հրաժարվի դրանից , ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված տարածքային ամբողջության այսպես ասած «կադաստրային չափումներից», առնվազն:

Ընդհանուր առմամբ, բրյուսելյան հարթակում հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ երկար ամիսների դադարից հետո, գործնականում չդրսևորվեց որևէ նոր, անակնկալ տրամաբանությամբ: Այդ իմաստով, թերևս իրողությունն այն է, որ Երևանը այդ ձևաչափով հանդիպմանը համաձայնել է լոկ պայմանով, որ հաջորդիվ տեղի է ունենալու Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության երկրորդ վեհաժողովի շրջանակում, որի առաջին վեհաժողովը եղավ 2022 թվականին Պրահայում և այնտեղ կայացավ քառակողմ ձևաչափի հանդիպում: Ինչպես  հայտնի է, այդ ձևաչափը արժանացավ Ադրբեջանիի դժգոհությանը: Հատկանշական է այդ ֆոնին, որ Սոթքում սադրանքի գնացած Ադրբեջանը հենց Քիշնևի, ոչ թե Բրյուսելի հանդիպումն էր թիրախավորում իր ԱԳՆ հայտարարությամբ: Երևանն ըստ ամենայնի կփորձի Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ հանդիպմանը բալանսավորել այն իրավա-քաղաքական բովանդակությունը, որ ուրվագծում էր Միշելն իր հետհանդիպումային հայտարարություններով: Հարկ է ընդգծել, որ խոսքն իհարկե չի կարող լինել այն մասին, թե Քիշնևում կարվեն Բրյուսելին լիովին հակադիր հայտարարություններ և օրինակ կխոսվի Արցախի կարգավիճակի մասին: Ավելին, առերևույթ՝ չկա հակասություն եռակողմի, թե քառակողմ կամ հնգակողմի միջև: Իրավիճակը ներկայումս կառավարվում է շատ նուրբ և զգալիորեն տողատակային շերտերում և բալանսի հնարավորությունները լինելու են այդտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում