Tuesday, 16 07 2024
Պապիկյանն այցելել է ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն, հատուկ նշանակության զորամաս
14:00
Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել
13:50
Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան
Վրաստանի վարչապետն ու IRI ղեկավարը քննարկել են սպասվող ընտրությունները
«Կիրանցի նոր ճանապարհի կառուցումն ավարտական փուլում է». ՏԿԵՆ
13:20
«Ես ծեր եմ, բայց Թրամփն էլ է ծեր». Բայդեն
Հայտնի են Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուները
13:00
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել
12:40
Բայդենը շարունակում է վստահել ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարին
ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմամբ
12:20
Մասկը միլիոնավոր դոլարներ կհատկացնի Թրամփի քարոզարշավին
Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվեց. ՀԲ
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական «առաջընթացի» ծանրագույն հարցականը
Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
10:40
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
10:10
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
09:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը

Սերբիան զանգվածային հրաձգություններից հետո քաղաքացիներից հավաքել է 13 500 միավոր զենք, այդ թվում՝ հրթիռային կայաններ

Սերբիայի իշխանությունները մայիսի 14-ին ցուցադրել են բնակիչների կողմից հանձնված 13 500 զենքերի մեծ մասը: Երկրում վերջին օրերին տեղի ունեցած երկու զանգվածային հրաձգություններից հետո մարդիկ պետությանն են հանձնել նռնակներ, ավտոմատներ և հակատանկային հրթիռային կայաններ: Այս մասին հաղորդում է Euronews-ին:

Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ մեկ ամսվա ընթացքում չգրանցված զենքերը հանձնող քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի:

Երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներկա է գտնվել զենքերի ցուցադրությանը Բելգրադից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սմեդերևո քաղաքում: Վուչիչը հայտնել է, որ հավաքված զենքերի գրեթե կեսն անօրինական էին, սակայն մյուս կեսը գրանցված զենքեր էին, որոնք քաղաքացիներն, այնուամենայնիվ, որոշել են հանձնել պետությանը:

Սերբիայի նախագահը հավելել է, որ հունիսի 8-ից հետո, երբ ավարտվի հայտարարված ժամկետը, պետությունը շատ խիստ պատժի կենթարկի անօրինական զենք ունեցողներին:

Սերբիան եվրոպական երկրների շարքում առաջատար է մեկ մարդուն բաժին ընկնող զենքերի թվով: Դրանցից շատերը մնացել են 1990-ականների պատերազմներից և անօրինական են:

Մայիսի 3-ին 13-ամյա մի դեռահաս իր հոր ատրճանակով հրաձգություն էր սկսել Բելգրադի դպրոցներից մեկում՝ սպանելով համադասարանցիներին: Դրա հաջորդ օրը 20-ամյա մի երիտասարդ Բելգրադից հարավ գտնվող գյուղական համայնքում ավտոմատ զենքից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ: Երկու զանգվածային հրաձգությունների հետևանքով 17 մարդ է մահացել, մեծ մասը՝ երեխաներ, 21 մարդ վիրավորվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում