Thursday, 13 06 2024
Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
20:40
Պակիստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը միշտ կլինեն բարեկամներ եւ կզարգացնեն երկկողմ հարաբերությունները․ Զախարովա
Նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
19:50
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի
ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին
19:30
Լիտվայի խորհրդարանը հաստատել է պարտադիր զինվորական ծառայության մասին օրինագիծը
19:20
Իսպանիան եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը
Նույնականացվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների շուրջ 40 մասնակից
19:00
Բելառուսը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Մեհրաբյան online
19:00
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում զինյալները սպանել են 30 գյուղացու
ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է ցուցարարներին և ոստիկաններին
18:59
ԱՄՆ-ն և Թուրքիան F-16-ի վաճառքի պայմանագիր են կնքել
18:58
Մոսկվայում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը
ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի 5-րդ հանդիպմանը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպում է ունեցել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ
18:53
ԵՄ-ն Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով, Բուդապեշտը դա անվանել է շանտաժ
18:52
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
18:50
Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա ամռանը
18:50
Դոնբասում ծանր վիրավորվել են НТВ-ի աշխատակիցները
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ
Ռուբիկ Մխիթարյանը 70 կողմ ձայնով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր
ԼՂ մեր հայրենակիցների իրական խնդիրները, ոչ՝ պատմական, չեն հուզում մեր ընդդիմությանը. Ներկա չեն
Եթե նոյեմբերի 9-ին և այլ բռնություններին տրվեր իրավական ճիշտ գնահատական, երեկվա դեպքը չէինք ունենա
Ադրբեջանը ՀՀ գումար ուղարկող 50 խոշոր փոխանցողների մեջ չկա, 1 դեպք՝ կար 30 հզ եվրո էին ուղարկել
Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում. ԿԲ նախագահ
Դեպքեր կան, որ ՀՀ բանկերում կրիպտոարժույթով սպասարկում են. ԿԲ նախագահ

Մեր սպասելիքները հանրության քանակի առիթով, չարդարացան, նախապատվությունը տալիս են Փաշինյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ։ Ալբերտ Բազեյանը

Պարոն Բազեյան, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեցինք, որ սկսում եք հայրենասիրական ոգու վերելքը ազատագրելու ենք Շուշին, Հադրութը, մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքները։ Շատ սակավաթիվ հանրահավաքն արդյոք չապացուցե՞ց, որ հանրությունն ընդառաջ չի գնում Ձեր կոչերին։

Այո՛, մեր սպասելիքները հանրության քանակի առիթով, չարդարացան, բայց մենք մեկ բացթողում ունեինք։ Հանրահավաքից մի քանի օր առաջ պետք է ասուլիս հրավիրեինք, տեղեկացնեինք հանրությանն ամսի 9-ի միջոցառման մասին։ Դա բացթողում էր, հանրությունը հիմնականում տեղեկացված չէր, բայց դա էլ արդարացում չէ։ Համաձայն եմ ձեզ հետ, որ հանրության քանակը քիչ էր։

Մտահոգություն չունե՞ք, որ Ձեր՝ հանրությանը, առողջ ուժերին համախմբելու կոչերը կյանքի չեն կոչվի, հանրությունը չի միանա։

Ես շարունակելու եմ նույն գործունեությունը, նորից փորձելու եմ բոլորին համոզել, որ մի կողմ դնեն իրենց անձնական համակրանքները և հակակրանքները, իրենց կողմնորոշումները, և համախմբվեն, մեկ միացյալ համահայկական դաշինք ձևավորենք, ժողովրդին ոտքի հանենք և այս իշխանությունների հրաժարականը պահանջենք։ Ես գտնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ևս հինգ տարի մնաց իշխանության, մենք Հայաստանն էլ ենք կորցնելու։

Ձեր ելույթում նշեցիք, որ ժամանակավոր կառավարություն պետք է ձևավորել, որը ձևավորելու է ազգային կառավարություն, որը կնախապատրաստի արտահերթ ընտրություններ։ Ինչպիսի՞ ճանապարհային քարտեզ ունեք։

Ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ ես գնալու եմ մարզեր, հարավում գնալու եմ մինչև Մեղրի, հյուսիսում գնալու եմ մինչև Աշոտցք։ Բոլոր տեղերում ունեմ մարտական և գաղափարակից ընկերներ, բոլոր տեղերում մենք նախապատրաստելու ենք, որ որևէ մի օր բոլոր համայնքներում, գյուղերում, մարզերում հանրությունը ոտքի կանգնի և պահանջի այս իշխանության հրաժարականը։ Եվ եթե ստացվեց իշխանափոխություն, ամեն տեղից ամեն ինչ պետք է կրճատել, ուղղել մեր բանակի հզորացմանը, մեր բանակի ռազմատեխնիկական զարգացմանը, զինծառայողների կացարանների բարելավմանը։ Մենք տեսանք չէ, թե ինչպիսի պայմաններում են ապրում մեր զինվորները, հունվարի 15-ին վառվեցին։ Նիկոլ Փաշինյանը միանգամից հայտարարեց առանց հետաքննության, թե իբր ինչ -որ մեկը բենզին է լցրել վառարանի վրա, վառվել են, զինվորականների ազատեցին պաշտոններից, մինչդեռ նման պայմաններում զինվորներին նման անմխիթար վիճակում պահելու համար գլխավոր պատասխանատուներն են Պաշտպանության նախարարը, Շտաբի պետը և գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը։

Միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հարցում են իրականացնում Հայաստանում, հանրությունը դարձյալ նախապատվությունը իշխող ուժին է տալիս։

Քանի դեռ ժողովուրդը չունի այլընտրանք, նախապատվությունը տալիս են Նիկոլ Փաշինյանին։ Եվ եթե նախկին իշխանությունները լավ ղեկավարեին երկիրը Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի նման մեկը չէր կարող փողոցից գալ վերցնել իշխանություն։ Բացի դրանից, 100 տոկոսով համոզված են, որ Նիկոլ Փաշինյանին օգնել են Արևմուտքից, սորոսականներ, որ նա փողոցից եկավ իշխանության։ Նա զինադադարի համաձայնագիրը ստորագրեց Երևանում նստած՝ հեռավար: Այդ փաստաթղթով զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած էին: Մեր զինվորներն ու ազատամարտիկները պահել էին ամբողջ Բերձորի ու Քարվաճառի շրջանները՝ ավելի քան 3 հազար քառակուսի կմ: Բայց Նիկոլ Փաշինյանը  ստորագրեց և դրանք հանձնեց թշնամուն: Եթե նա այդ տարածքները չհանձներ, այսօր Արցախը շրջափակված չէր լինի: Հետո նա հայտարարեց՝ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր, մեզ պե՞տք էր: Շուշին բերդաքաղաք է, մենք լավ գիտենք՝ այն ինչ դիրքում է գտնվում: Ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, որովհետև Շուշին կախված է Ստեփանակերտի գլխին: Շուշին միակ բերդաքաղաքն է, որը մնացել էր, հանձնեցին Շուշին, ասելով՝ ժողովուրդ ճար չկա, Շուշին վերցրել են, Ստեփանակերտը վտանգի տակ է, մենք մեր մնացած զինվորների կյանքը փրկելու համար զինադադարի համաձայնագիր կնքեցինք: Իսկ ինչո՞ւ պետք է այդպես լիներ, ինչու Ադրբեջանը մինչև Նիկոլ Փաշինյանի գալը պատերազմ չէր սկսում: Որովհետև տեսնում էր, որ չի կարող Հայաստանին և Արցախին հաղթել: 2016-ին հետախուզական պատերազմ սկսեցին, տեսան, որ չեն կարողանում, 4 օր անց դադարեցրեցին: Եկավ Նիկոլ Փաշինյանը, երկու տարի անց սկսվեց պատերազմ և տանուլ տվեցինք ամեն ինչ:

Ուզում եք ասել, որ մենք ունեինք հզոր բանակ, Փաշինյանը եկավ և նրա օրոք բանակը կորցրեց իր մարտունակությո՞ւնը: Տարբեր ուսումնասիրություններ կան, թե ինչպես են շատ գեներալներ և պաշտոնյաներ բանակի հաշվին հարստացել, բայց ձեր խոսքից տպավորություն է, որ Փաշինյանի ժամանակ ունեցանք ոչ մարտունակ բանակ:

Ես չեմ բացառում, որ բանակում եղել են թալանչիներ, եղել է անարդարություն, կոռուպցիա, եղել են անօրինականություններ: Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության արդարություն, հավասարություն հաստատելու կոչերով: Բայց մենք տեսանք, թե վերջերս ինչպիսի ընտրություններ կազմակերպեցին Անիում և Սիսիանում: Օգտագործեցին նույն կառուսելի տեխնոլոգիան, կաշառատվությունը, վարչական լծակները, և արդյունքում երկու համայնքներում էլ մեծամասնություն վերցրեցին: Ոչ մի արդարություն էլ չի հաստատվել, իրենք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացրել են, ոստիկանների թիվը կրկնապատկել են, տարեկան մի քանի անգամ տալիս են պարգևավճարներ, բանակը բարձիթողի վիճակում է: Իսկ մեր կարծիքով, ամեն տեղից ամեն ինչ պետք էր կրճատել, ուղղել բանակի հզորացմանը, ռազմատեխնիկական զարգացմանը: Մյուս կողմից մեր դիվանագիտությունը չի աշխատել, մեր բնական դաշնակիցներն են այն պետությունները, որոնք հակասություններ ու խնդիրներ ունեն Թուրքիայի և թուրքական աշխարհի հետ: Դա Իրանն է, Հունաստանն է, Հնդկաստանն է, Չինաստանն է, որտեղ 40 մլն թուրքալեզու ույղուրներ են բնակվում և ուզում են անջատվել Չինաստանից: Թուրքերն ունեն մեծ երազանք՝ Մեծ Թուրանի գաղափարը, անցնել մեր վրայով, Իրանի  Ատրպատականի վրայով, որտեղ 15 մլն ադրբեջանցիների ցեղակիցներն են ապրում, հասնել Միջին Ասիայի պետություններ: Ռուսաստանում էլ մոտ 30 տոկոսը թուրքալեզու ժողովուրդներ են՝ բաշկիրներ, թաթարներ, չուվաշներ,խակասներ և այլն: մենք չենք կարողացել օգտագործել մեր պոտենցիալ դաշնակիցների հնարավորություններն ու օգնությունները: Բազմիցս Իրանն առաջարկել է ռազմական օգնություն Հայաստանին, չեն վերցրել: Հույսները դրել են Արևմուտքի վրա, բայց Արևմուտքը միայն հայտարարություններ է անում: Միջազգային դատարանը որոշեց բացել Բերձորի միջանցքը, բացե՞լ են: Ոչ, Ադրբեջանը թքած ունի այդ որոշման վրա: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Մեր պետության անվտանգության միակ երաշխավորը բանակն է, իսկ սրանք մտածում են սեփական անվտանգության մասին: Եթե պետությունը վտանգված է, բոլորս ենք վտանգված:

Նոր հավաքներ կլինե՞ն:

Իհարկե կլինեն, ես որոշել եմ մոտ 10 օր շրջագայել մարզերում, բոլոր տեղերում էլ կան գաղափարակից և զինակից ընկերներ, բոլորին նախապատրաստել է պետք: Մարզերում կնախապատրաստենք և մի գեղեցիկ օր ամբողջ Հայաստանով ոտքի ենք կանգնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում