Saturday, 22 06 2024
23:30
Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը
Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը
«Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության կատարած աշխատանքից»․ նախարար
Գազայի հատվածում գնդակոծվել է Կարմիր խաչի գրասենյակը
Արցախի «կրոնապետությու՞ն»
Հանրաքվեն դրական ընկալում կունենա Արևմուտքում. լավ գաղափար է՝ անկախ ինտեգրման արագությունից
Շատ ավելի ռիսկային է մնալը Ռուսաստանի անվտանգային համակարգում․ դեպի Արևմուտք շրջադարձն անհրաժեշտ է
21:45
Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը
Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը
Կարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է
20:30
Մեքսիկայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
20:15
Հռոմի պապն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ
Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
19:15
Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
18:45
Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
18:30
Իտալիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. մահացածների մեջ կան անչափահասներ
18:15
Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Բաքվում՝ Իրանի «ղաջարական իմպերիային» սպասելիս
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Caesar-ը իրեն լավագույնս է դրսևորել Ուկրաինայում. հեշտ և արագ յուրացվող զինատեսակ է
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք
Ռուսական ականջներից բացի տեսնում եմ նաև ոտքեր, ձեռքեր. դադարեցրե’ք շարժումը, գոլորշու է նման
17:09
Լեհ երկրպագուները անկարգություններ են արել Գերմանիայում, շշեր շպրտել ոստիկանների ուղղությամբ
Իսրայելի կեղծ ու մտացածին մեղադրանքը Հայաստանին
Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու․ Դանիել Իոաննիսյան

Խմորումներ Արցախում. տեսարաննե՞ր, թե՞ լուծումներ արցախյան հանրությանը

Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պետնախարարի պաշտոնում նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ, ասելով, որ Բաբայանը խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, վայելում է նրա պատգամավորների աջակցությունը: «Ակնհայտ է, որ նախագահի վրա այս պահին ճնշում կա Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ու նրանց թիմակիցների կողմից` Սամվել Բաբայանին չնշանակելու պահանջով։ Հետևաբար երկուշաբթի օրվա հանրահավաքով հանրությունն ավելի մեծ ճնշում պետք է գործադրի նախագահի վրա` գործել քաղաքական տրամաբանությամբ, գործադիրի ղեկը տալ մարդու, ով պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի համար այս ծանր ժամանակահատվածում», գրում է Խանումյանը: Նրա գրառումը խոսում է Արցախում այսպես ասած ներքաղաքական ակտիվ խմորումների մասին, որոնք թվում է թե կանգ էին առել այն փուլից հետո, երբ խմորումներ ծավալվեցին Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հեռացնելու առնչությամբ:

Այժմ խմորումներ են Սամվել Բաբայանին նշանակելու թեմայով և այն, որ Հայկ Խանումյանը բաց կերպով ազդարարում է նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի թիմերի հակազդեցության մասին, հուշում է, որ արցախյան մասշտաբով՝ խմորումները կարծես թե բավականին թեժ են: Այլ պարագայում, հազիվ թե նախաձեռնվեր հանրահավաքային պահանջի գործողություն, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ Արցախում տեղի ունեցող բոլոր գործողությունները թերևս պետք է միտված լինեն մեկ նպատակի՝ առկա բոլոր նյութական և մարդկային ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա արժեք ստեղծելու գաղափարի շուրջ, որովհետև շրջափակման մեջ գտնվող Արցախի համար սա այլևս կենսական բացարձակ անհրաժեշտություն է: Միևնույն ժամանակ անկասկած է, որ հենց այդ նշանաբանով են սեփական քաղաքական և այլ ծրագրերը առաջ մղելու կամ պահպանելու համար պայքարում բոլոր քաղաքական դերակատարները: Բոլորն էլ իրենց դիրքորոշումը և քայլերը պայմանավորում են հանուն շրջափակված Արցախի: Բայց, փաստացի ստացվում է, որ հանուն շրջափակված Արցախի և խնդիրների լուծման՝ հնարավոր չէ գալ գոնե առանցքային հարցերում պայմանավորվածությունների, ձևավորելով կառավարման կոալիցիոն տրամաբանությամբ մեխանիզմ և փորձելով դնել և լուծել կոնկրետ խնդիրներ:

Մյուս կողմից, եթե կան պետնախարարի բարդագույն կարգավիճակը ստանձնելու և առկա ծանրագույն իրողություններում էական լուծումներ առաջարկելու պատրաստ գործիչներ, դիցուք՝ Սամվել Բաբայանը, ապա թերևս պետք է առնվազն դիտարկել այդ պատրաստակամությունը, միևնույն ժամանակ սակայն դիտարկել միանգամայն չափելի «նախապաշտոնական» հանրային պատասխանատվության «բարոմետրով»: Այսինքն, եթե որևէ գործիչ պետք է նշանակվի բարձրագույն որևէ պաշտոնի, ապա՝ դրա համար կամ անձնապես պատասխանատու է նշանակողը՝ հանրության առաջ, կամ նշանակվողը հանրության առաջ պետք է ստանձնի գործողությունների շատ թե քիչ կոնկրետ ուրվագծելի պլանի և առնվազն միջանկյալ հանգրվանների պատասխանատվություն: Պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հանրությանը լինել այդ գործընթացի կառավարիչ, այլ ոչ թե դառնալ հանդիսատես ու հետևել Արցախի նախկին առանցքային ֆիգուրների՝ հարաբերություններ պարզելու ներկայիս գործընթացներին: Եթե կա որևէ մեկը, որն ունի գործնական լուծումների, փոփոխություն բերելու կամք, պատասխանատվություն ու կարողություն, ապա էական չէ՝ նախկինից է, նոր է, վատ մոռացված, թե լավ մոռացված հին է, պետք է օգտագործել այդ կամքն ու կարողությունը: Բայց, Արցախի հանրությունը, ինչպես և իհարկե Հայաստանի, անցնող մոտ երեք տասնամյակում չափից շատ, անթույլատրելի շատ է վստահել իր իշխանական կամ ընդդիմադիր «էլիտաներին», և վստահությանը զուգահեռ, այսօր պետք է ունենա ամենօրյա ռեժիմով վերահսկելու և հաշվետվություն պահանջելու կամք և հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում