Friday, 19 07 2024
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»
Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ
20:30
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը
Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
«Երկու աթոռ» այլևս չկա. աթոռը մեկն է, և այն Արևմուտքում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ժողովրդի կողմից կոնկրետ պահանջը՝ պետնախարարի պաշտոնում նշանակել Սամվել Բաբայանին, այդ ծրագրերին է միտված

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:

 Պարոն Հայրապետյան, այսօր հանրահավաք է նախատեսված Ստեփանակերտում, որի կազմակերպիչների նպատակն է ճնշում գործադրել Արցախի իշխանությունների վրա, որպեսզի պետնախարար նշանակվի Սամվել Բաբայանը: Նշվում է, որ նախկին իշխանությունների կողմից կա ճնշում, որպեսզի նա չնշանակվի այդ պաշտոնում:  Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Ինչպես տեղյակ եք, վերջին ամիսների ընթացքում Սամվել Բաբայանը հենց հանրության պահանջով հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում, բոլոր համայնքներում, ինչպես նաև Ստեփանակերտում: Ժողովրդին մտահոգող հարցերը տրվել են նրան և ստացված պատասխանների արդյունքում հանրությունը որոշել է, որ պետք է դուրս գա հանրահավաքի և համապատասխան պահանջներ ներկայացնի, որոնց հիման վրա պետք է Արցախի իշխանություններն իրենց որոշումը կայացնեն: Այս իրավիճակը, որ կա Արցախում, միանշանակ հանրությանը չի բավարարում, մտահոգությունն իրենց ապագայի, իրենց երեխաների նկատմամբ շատ է խորացել և Արցախում տեղի ունեցած անկախության հանրաքվեի և անկախության հռչակագրի պահանջները վտանգված են: Ժողովուրդը ակնկալում է Սամվել Բաբայանի կողմից գործադիրում կոնկրետ քայլեր և Արցախի պաշտպանության ամրապնդման, և անվտանգության ու սոցիալ-տնտեսական հարցերի լուծման առումով: Հիմա թե ով ինչ է անում, ակնհայտ է, քանի որ Արցախը փոքր տեղ է: Ուղղակի  հարցն այն է, թե ժողովրդի այդ պահանջին ինչպես կվերաբերվեն: Կսպասենք, վաղը կտեսնենք:

Նախկինների կողմից կա՞ ճնշում կանխելու այդ նշանակումը:

Ես չգիտեմ՝ դուք Հայաստանում նախկինն ու ներկան ոնց եք տարանջատում, այստեղ ժողովուրդը չի կարողանում տարանջատել՝ նախկիններ ու ներկաներ: Կա Արցախի գործող իշխանություն, որի հետ համագործակցության մեջ են շատ ուժեր: Դուք մայիսի 9-ին տեսաք, թե հավաքի ժամանակ ովքեր էին կանգնած հրապարակում: Եթե դուք մտածում եք, որ նախկին ու ներկա է, ես այդպես չեմ մտածում: Ես մտածում եմ, որ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է: Չեմ էլ ուզում ինչ-որ պիտակավորումներ անել, կարող եմ միայն հստակ ասել, որ այդ հանդիպումներին ես բոլորին նրկա եմ եղել, Արցախի Հանրապետության ժողովուրդը գոհ չի  այն իրավիճակից, այն քաղաքականությունից ու այն քայլերից, որոնք գործադրում է ներկայիս իշխանությունը: Իրենք ակնկալում են ոչ միայն փաստերի արձանագրում, որ այ տեսեք՝ լույսը անջատվեց, առանց լույս պետք է մնաք, գազը չկա, պետք է յլա գնալ, այլ ակնկալում են կոնկրետ քայլեր, քանի որ այդպես չի կարելի: Ու նաև ապագայի նկատմամբ տեսլականներ են ակնկալում:

Կարծում եք, որ այս առումով Արցախի իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն և այդ կարևոր պաշտոնը վստահեն Սամվել Բաբայանի՞ն:

Դա ես չեմ կարծում, դա Արցախի ժողովուրդն է այդպես կարծում և ես  գիտեմ, որ ճիշտ է կարծում: Ես նորից կոչ եմ անում Արցախի այն բոլոր քաղաքացիներին, որոնք մտահոգ են իրենց ապագայով, ներկա գտնվեն այդ հանրահավաքին և իրենց ձայնը փորձեն լսելի դարձնել  և Արցախի իշխանություններին, և Հայաստանի իշխանություններին, ինչու չէ, նաև մեր ռազմավարական դաշնակիցներին, նաև ողջ աշխարհին, որպեսզի բոլորի համար ընկալելի լինի, որ Արցախը  հռչակված պետություն է: Այլ հարց է, որ այն միջազգայնորեն չի ճանաչվել, բայց մենք մեր իրավունքն իրագործել ենք միջազգային և ԽՍՀՄ բոլոր օրենքների համապատասխան:

Ռուբեն Վարդանյանի աջակիցները ևս հանրահավաքներ են անում, կոչերով են հանդես գալիս: Որևէ համագործակցություն հնարավո՞ր է նրա հետ:

Ես ոչ մի բան չեմ բացառում, մանավանդ, որ մեր կուսակցության ղեկավարը հստակ նշել է, որ ինքը հանուն Արցախի փրկության պատրաստ է համագործակցել բոլոր այն մարդկանց և ուժերի հետ, որոնք շահագրգիռ են, ճիշտ քայլեր են անում և ցանկություն ունեն այդ ուղղությամբ քայլեր անել: Ոչինչ չի կարելի բացառել, այդ հարցը դուք կարող եք տալ Ռուբեն Վարդանյանին կամ այլ գործիչների: Ժամանակին, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետնախարար, մենք մեր կուսակցության ծրագրային դրույթներն ենք ներկայացրել և համագործակցության ու աջակցության մեր ձեռքն ենք մեկնել, իսկ թե ինչու չի իրագործվել այդ ամենը կամ գուցե փորձեր արվել, ես չեմ կարող պատասխանել: Դա կարող եք իրենցից հարցնել: Սա ինքնանպատակ չի, ինչ-որ պաշտոնի համար պայքար չի: Եթե բոլոր պետնախարարներին, սկսած 2020-ի պատերազմից համապատասխան պաշտոն զբաղեցնող պետնախարարներին, նախարարներին, նախագահին, բոլոր քաղաքական ուժերին մենք մեր տեսլականը ներկայացրել ենք գրավոր ու չենք ասել՝ մեզ տվեք, մենք անենք: Մենք առաջարկել ենք քննարկել, խոսել և ամիսներ կամ տարիներ հետո կյանքը ցույց է տվել, որ  դա ճիշտ ճանապարհն է եղել: Ոչ մի քննարկում, ոչ մի կոնկրետ քայլեր չեն արվել: Հիմա ժողովրդի կողմից կոնկրետ պահանջը՝ պետնախարարի պաշտոնում նշանակել Սամվել Բաբայանին, հենց այդ ծրագրերին է միտված: Եթե երկու տարի առաջ  քայլեր են առաջարկվել, որոնք կարող էին այսօր այս վիճակում չթողնել Արցախը, ու չեն արվել, հիմա ժողովուրդն էլ պահանջում է ավելի կոնկրետ քայլեր և Սամվել Բաբայանին նշանակել այդ պաշտոնում, որպեսզի ինքն անձամբ այդ քայլերն իրականացնի:

Իշխանությունները արձագանքե՞լ են այս ամենին:

Ես այս պահի դրությամբ արձագանք չեմ տեսնում, եթե արձագանքած լիներ, իրենց համար պարզ ու հստակ է հանրության կարծիքն ու վերաբերմունքը, ինձ թվում է՝ քայլեր կանեին: Մնացածը ժամանակը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում