Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ստամբուլում վերջին հանդիպումն է անցկացնում բնակչության հետ։
Իր ելույթի ժամանակ Էրդողանը խստորեն քննադատել է իր գլխավոր հակառակորդին՝ միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Նրա խոսքով, ընդդիմության հաղթանակի դեպքում իրենք կիրականացնեն այն քաղաքականությունը, որը ցանկանում էր իրականացնել Արեւմուտքը, իսկ Էրդողանը հրաժարվեց, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը։
«Նրանք կընդունեն Եվրամիության առաջարկը և միասին կաշխատեն պառակտել Թուրքիան, ինչպես մենք տեսել ենք նախկինում։ Տարածքային կազմակերպություններին կհանձնեն քաղաքապետարանները, որտեղ հոգաբարձուներ ենք նշանակել, հրավիրելու են այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց աշխատանքից ազատել ենք ահաբեկիչների հետ կապ ունենալու պատճառով։ Բացի այդ, նրանք վարելու են այն քաղաքականությունը, որը ցանկանում էր վարել Արևմուտքը և մենք հրաժարվեցինք դա անել։ Ինչպես գիտեք, մենք վճռականորեն պաշտպանել ենք Թուրքիայի ազգային շահերը Միջերկրական և Էգեյան ծովի անվտանգության առումով, ՆԱՏՕ-ն, նրանք ամեն ինչ զիջելու են Արևմուտքին՝ ազգային անվտանգության և քաղաքական առումով։ Պարոն Քեմալն ասաց, որ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։ Նա կանի այն, ինչ ուզում է Բայդենը. Կհետևե՞ք Բայդենի հրահանգներին։ Բայդենը հրահանգել է հեռացնել Էրդողանին։ Այդ իսկ պատճառով կարեւոր է, որ դուք վաղը պատասխան տաք Բայդենին»,- ասել է Էրդողանը։
Նա նաև դատապարտել է Քըլըչդարօղլուի արտահայտած կարծիքը Թուրքիայի ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։