Wednesday, 11 09 2024
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
«Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք». նախարար
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը
Երևանում կանցկացվի Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին Հունգարիայում ամառային ճամբար ուղարկելու ծրագիրը կկրի շարունակական բնույթ
Հայաստանում ավտոճանապարհներն անցանելի են
10:40
Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին
Շատ դեպքերում չգիտենք՝ մեքենայի մեջ բենզին են լիցքավորում, թե դրա անվան տակ մի ուրիշ բան․ Թունյան
10:30
Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին
Մաքսիմում, ինչ դուք կարող եք անել՝ տեղավորելն ու տեղավորվելն է․ Ալեքսանյանը՝ դաշնակներին
Բելգորոդում բեռնատար գնացքը դուրս է եկել վագոններից
Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
10:10
Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը
Հռոմի ստատուտը կառավարության համար բեռ է ավելորդ ճամպրուկի նման, որի պահելը խնդիր է
Սպասվում է կարճատև անձրև
Ուղիղ․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
Գազամատակարարումը կդադարեցվի․ հայտնի են հասցեները
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա
Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»

Չկա լուծում, խաղաղությունը պահանջում է պատրաստ լինել պատերազմի

Լեռնային Ղարաբաղի հարցն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայումս չունի տեսանելի լուծում: Որևէ ողջախոհ մարդ աներկբա ակնկալում և ցանկանում է խաղաղության առավելագույնս արագ և ամուր հաստատում, սակայն համաշխարհային քաղաքականությունը ցավոք սրտի մարդկային ցանկությունների դրսևորման առաքինի հարթակ չէ, այլ ուժային բևեռների ազդեցության համար պայքարի կոշտ ամբիոն, մարտադաշտ, որտեղ գործիքի դեր են կատարում տարբեր ռեգիոններում գոյություն ունեցող թնջուկներ, որոնցից մեկն էլ կովկասյան հակամարտություններն են, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, հայ-ադրբեջանական խնդիրը: Այդ խնդրի լուծումը կամ կարգավորումը, կամ նվազագույնը՝ խաղաղ գործընթացը Հայաստանի կամքից չէ, որ կախված են: Ասել, թե այդ կամքը չունի որևէ նշանակություն, անշուշտ սխալ է, բայց ոչ պակաս, իսկ գուցե նաև առավել սխալ է խոսել այն շեշտադրումներով, թե Հայաստանն է ձգտում առավելագույնի կամ ինչ-ինչ անխոհեմության խուսանավում է փոխզիջումային լուծումներից և հայտնվում պատերազմի ռիսկի տակ:

Նախ, դա նշանակում է արդարացնել Ադրբեջանի և նրա դաշնակիցների ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչությունը, իսկ բացի այդ էլ դա նշանակում է կտրվել իրականությունից, մտածելով, թե առանց աշխարհաքաղաքական միջավայրը ձևավորող խոշոր բևեռների շահերի և հետաքրքրությունների բավարար համադրության՝ Հայաստանը կարող է որոշել պատերազմ, թե խաղաղություն, լինի կամա, թե ակամա: Այդ ամենով հանդերձ, անկասկած է, որ խաղաղության, թեկուզ հարաբերական խաղաղության կամ կայունության խնդիրը պետք է լինի Հայաստանի դիվանագիտական-քաղաքական առաջնահերթություն, իսկ այդ խնդիրը լուծելու հարցում Հայաստանի առաջնահերթ գործընկեր պետք է լինեն այն խոշոր բևեռները, նաև ռեգիոնալ տերությունները, որոնց տրամադրություններն ու մոտեցումներն են ձևավորում ռեգիոնալ անվտանգության միջավայրը:

Պարզապես, Հայաստանի համար այդ սուբյեկտների հետ աշխատանքի առանցքը, ողնաշարը թերևս պետք է կազմեն երկկողմ փոխշահավետ գաղափարները, այլ ոչ բուն կարգավորման խնդիրը: Այն իհարկե լինելու է սեղանի վրա, սակայն պետք է ծառայի «սեղանի տակ» երկկողմ օրակարգեր զարգացնելու և այդ կերպ խաղաղության ու կայունության միջավայր ապահովելու համար, առնվազն՝ քանի դեռ գործնական հարթությունում չկա կարգավորման որևէ շոշափելի հեռանկարի իրական նախադրյալ: Միևնույն ժամանակ, որպես պետություն, Հայաստանը պարտավոր է այդ ժամանակը օգտագործել իր ադապտացիոն ճկունության տարբեր սցենարներ մշակելու համար, իրավիճակի փոփոխության միտումներին արձագանքի կարողությունները բազմակողմանի ընդլայնելու և հարկ եղած պարագայում փոխզիջումային լուծումների և առավել ամուր, ինստիտուցիոնալ փոխհամաձայնությունների հնարավորություններին և անհրաժեշտություններին արձագանքելու համար: Ընդ որում, այդ հնարավորությունների ու անհրաժեշտությունների մյուս կողմը դե ֆակտո՝ ոչ թե Ադրբեջանն է լինելու, այլ հենց խոշոր խաղացողները, ինչպես որ ըստ էության այդպես էր անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում