Saturday, 05 10 2024
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Բաքուն փորձում է կտրել «շղթան». Երևանի բարդ, բայց անհրաժեշտ խնդիրը

Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում անցկացվող բանակցությունները ինչ որ իմաստով միմյանց շարունակություն են, բայց իհարկե ամեն հարթակ ունի իր յուրահատկությունները, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում: Տարբեր մայրաքաղաքների հանգամանքը արժանանում է մեծ ուշադրության և այստեղ առավել լայն ընկալումն այն է, որ դրանք մրցակցում են միմյանց հետ, ու այդպիսով էլ նաև առնվազն խանգարում միմյանց՝ եթե անգամ չեն կարողանում առաջ տանել և հաստատել իրենց մոտեցումները: Իհարկե թե ԱՄՆ, թե Եվրամիությունը հայտարարում են, որ այդ հարցում չեն մրցակցում Ռուսաստանի հետ, սակայն մյուս կողմից միամիտ կլիներ մտածել, թե նրանք հայտարարելու էին մրցակցելու մասին, կամ այդպիսի մտադրություն ունենալու մասին: «Սատանան մանրուքների մեջ է», ասում են բրիտանացիները, որոնք էլ թերևս հենց այն «յուրահատկություններն» են, որոնց մասին խոսում է Հայաստանի դիվանագետը: Դրանց առնչությամբ մենք իհարկե առավելապես ունենք կռահումներ կամ ենթադրություններ, քանի որ ստույգ տեղեկատվությունը հանրայնորեն հասանելի չէ:

Որքան էլ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ինչ խոսում է հրապարակավ, այն էլ քննարկում է բանակցային գործընթացում, այդուհանդերձ նույն կերպ միամտություն է մտածել, թե դա իսկապես այդպես է: Այլ հարց է, որ հրապարակում խոսվողն ու բանակցային սեղանների շուրջ քննարկվողը՝ բայց որոշակի մասով չբարձրաձայնվողը իրար հետ տրամագծային հակասության մեջ չեն: Այդ իմաստով, ի դեպ, միմյանց հետո տրամագծային հակասության մեջ չեն Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի քննարկումներում առկա հարցերն ու բովանդակային կետերը, իհարկե առանձին դետալների բացառությամբ: Բուն հակասությունն այն է, թե ով է տնօրինելու բովանդակությունը:

Մեծ հաշվով, ահա այդ պայքարն է, որ բերում է արդեն դետալային յուրահատկությունների: Դրանով հանդերձ, Երևանի համար իհարկե առնվազն տակտիկական, իսկ որոշ իմաստով նաև ստրատեգիական խնդիր է այդ բոլոր մայրաքաղաքներն ու քաղաքները շարունակությամբ «շղթայելը»: Դա է, որ Հայաստանին կընձեռի այդ սուբյեկտների հակասությունների և մրցակցության միջև առավելագույնս ճկուն լինելու հնարավորություն, փորձելով առավելագույնս զերծ մնալ կամա, թե ակամա այս կամ այն ճամբարում հայտնվելու կամ «շեմ տրորելու» ռիսկերից: Գործնականում, Ադրբեջանի սադրանքները միտված են այդ «շղթան» կտրելուն: Այդ իմաստով հատկանշական է, որ Ադրբեջանի սադրանքը հաջորդում է մի շարք նշանային իրողությունների, այդ թվում Հայաստանի ԱԳՆ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած երեք հանդիպումներին, հաջորդաբար՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում