Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է նախագահական ընտրություններում ընդդիմության իր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին միանալու մտադրության համար։
«Հիմա պարոն Քեմալը հարձակվում է Ռուսաստանի վրա և ասում, որ պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի դեմ, որոնք սահմանել է Արևմուտքը: Ո՞վ եք դուք, որ պատժամիջոցներ կիրառեք Ռուսաստանի դեմ: Եվրոպական շատ երկրներ փորձեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց հետո հետ քաշվեցին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ երբեք չի մտածել Պուտինի հետ շփումները դադարեցնելու մասին՝ կապված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքի հետ։