Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների հայցը՝ նրան բուժման համար արտասահմանյան կլինիկա տեղափոխելու պահանջով, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Սաակաշվիլիի փաստաբանների հայցը ՄԻԵԴ ներկայացրել էին ապրիլի 11-ին։
«Այսօր հրապարակվել է Ստրասբուրգի դատարանի որոշումը, ըստ որի՝ Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի գործով դատապարտված Միխայիլ Սահակաշվիլիին մերժել են տեղափոխել Վարշավա»,-ասել է Բրեգաձեն։a