Saturday, 14 09 2024
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել
Իրանում կարծում են, որ Մոսկվան միջանցքի հարցը խաղաքարտ կդարձնի Թեհրանի հետ հարաբերություններում
Այս նախաձեռնությամբ «ռուսական արյունոտ սապոգը» մեր տարաշաշրջանից դուրս ենք հանելու
Փաշինյանը գաղափարաբանական առումով պոպուլիստ չէ, չնայած նրա քաղաքական ոճը և խոսույթը պոպուլիստական է
Ռուսաստան-Իրան. «ես չիմացա, թե ինչու, դու չիմացար, թե ինչպես»
Մենք պետք է բեկումնային որոշում կայացնենք. քաղաքացին հանրաքվեով պետք է որոշի իր ապագան և ճակատագիրը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Վանաշեն գյուղի տներից մեկի բակում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
19:45
Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար
Ինչպես ազատվել ծնկի ցավից
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
19:15
Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Այս գործընթացը խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է. սա պարտավորություն է հետագա սերունդների առջև
18:57
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե
Պետք է լինենք տեխնոլոգիապես զարգացած երկիր. ԵՄ անդամակցությունը դրա ամենալավ ճանապարհն է
18:50
Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կդառնա անվտանգ և բարեկեցիկ երկիր. դա նաև կխթանի ներքին բարեփոխումները
Կարասինն ասել է, որ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը
Մենք ծանր փորձով, մեր արյունով ենք փորձել այլ դաշինքներ. ՀՀ համար Եվրամիությունն այլընտրանք չունի

Բաքվի պահանջները հայկական կողմը չի կարողանում ընդունել՝ այդ թվում ներքաղաքական պատճառներով. Բրյուսելից  բեկումնային սպասելիքներ չկան

Սոթքում տեղի ունեցած փոխհրաձգությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն խաղաղություն, ընդգծում սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը, հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ամենշաբաթյա  ճեպացրուցի ժամանակ ասել է.«Այս տեսակ բռնությունը, մեր կարծիքով, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն, և մենք կոչ ենք անում այս երկու երկրների առաջնորդներին Բրյուսելում մայիսի 14-ին սպասվող հանդիպման ժամանակ համաձայնել և հետ քաշել զինված ուժերը սահմանի երկայնքով, ինչպես որ քննարկվել է մայիսի սկզբին պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ բանակցություններում»:

Հարցին` դիտարկո՞ւմ է արդյոք պետքարտուղարը մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը որպես վաշինգտոնյան երկխոսության շարունակություն, Պատելը դրական է պատասխանել, նշելով՝ հավատում են, որ շարունակվում է առաջընթացի երկարատև ճանապարհը.«Մենք կարծում ենք, որ այս խնդրի համար գոյություն ունի խաղաղ լուծում: Ահա թե ինչու մենք պետքարտուղարի գլխավորությամբ շարունակում ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում», – ասել է նա:

«Մենք ուրախ էինք մայիսի սկզբին հյուրընկալել այս երկու երկրներին։ Կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին Բրյուսելից այս բանակցությունների շարունակության համար, և մենք կնպաստենք, որ այդ գործընթացը շարունակվի», – ընդգծել է Վեդանտ Պատելը։

Ճեպազրույցից հետո Պետդեպարտամենտի խոսնակը Թվիթերում տարածել է իր այս հայտարարությունների տեսանյութը՝ գրելով. «Հայաստանի Սոթք գյուղի մոտ փոխհրաձգությունն ընդգծում է սահմանի երկայնքով ուժերի հետքաշման անհրաժեշտությունը»:

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի խոսքերով՝ զորքերի հայելային հետքաշումը կարող է շատ տարբեր ձևերով լինել, այդ գործընթացի պարամետրերը մեզ հայտնի չեն.«Ժամանակին Փաշինյանն ասում էր, որ հայկական կողմն առաջարկում է հետքաշում, միաժամանակ դիտորդների տեղակայմամբ։Եվ հիմա անհասկանալի է՝ զորքերի հետքաշումից հետո ինչ-որ ուժեր տեղակայվելու՞ են՝ դիտորդներ կամ խաղաղապահներ։Այսինքն՝  զորքերի հետքաշումը միայն չի կարող  երաշխավորել, որ էսկալացիաներ չլինեն։ Ոնց որ հետ քաշեցին, այնպես էլ կարող են մոտեցնել սահմանագծին։ Մենք չգիտենք, թե բանակցային գործընթացի այս փուլում հայելային հետքաշման թեման ինչ տեսք ունի և ինչպես է քննարկվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վերլուծաբանը Բրյուսելում սպասվող հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի.«Եթե հիշում եք՝ Վաշինգտոնից առաջ շատ մեծ սպասելիքներ կային և ես էլ ինչ-որ տեղ կիսում էի այդ սպասելիքները՝ այն առումով, որ շանսերը շատ մեծ էին, որ ինչ-որ բան կստորագրվի։ Մասնավորապես ՝ հնարավոր ճանապարհային քարտեզ, բայց փորձը ցույց տվեց, որ հակասություններն այնքան շատ են, որ նման բան տեղի չունեցավ։ Այսինքն՝ գուցե ինչ-որ բաների շուրջ պայմանավորվում են, բայց այն փուլում չէ, որ դա հանրայնացվի կամ ինչ-որ բան ստորագրվի։ Այս սահմանային ընդհարումների ֆոնին էլ հավանականությունը շատ ցածր է, որ կտրուկ փոփոխություններ կլինեն»։

Ըստ մեր զրուցակցի՝ այն, որ Բրյուսելից շատ բան սպասել պետք չէ վկայում է այն փաստը, որ մոտակա ժամանակաշրջանում՝ հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում է  սպասվում.«Այսինքն՝ գործընթացը շարունակական է լինելու։Իրավիճակը երևի թե նույնը կլինի, ինչ հիմա է՝ այսինքն բանակցային գործընթացը կշարունակվի, բայց թե որ փուլում լուրջ գործողություններ կլինեն դժվար է  ասել։ Մենք տեսնում ենք իրավիճակ, որ Ադրբեջանի կողմից ինչ-որ պահանջներ կան, որոնք հայկական կողմը չի կարողանում ընդունել մի շարք պատճառներով՝ այդ թվում նաև ներքաղաքական»։

Դավիթ Հարությունովը համարում է, որ ինչ-որ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է.«Իհարկե քննարկումներ գնում են, բայց օպտիմիստիկ կանխատեսումները չեն արդարանում, որովհետև կան տարաձայնություններ։ Բարդ է ասել նաև, թե ինչ ժամկետներում  է հնարավոր առաջընթաց գրանցել»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում