Saturday, 05 10 2024
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հորդանանի թագավորը և Պաղեստինի նախագահը հայտարարել են՝ չեն ճանաչում Նուրհան Մանուկյանին որպես Երուսաղեմի հայոց պատրիարք

Երուսաղեմի հայոց պատրիարքի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Դեռ երկու տարի առաջ Նուրհան Պատրիարքը և պարետ Երիցյանը գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Ի դեպ, Երուսաղեմի Նուրհան Պատրիարքը և Պարետ Վարդապետ Երեցյանը տարբեր գործարքներ, այդ թվում՝ Երուսաղեմի Պատրիարքության հասութաբեր կալվածքները, միասին էին վաճառում կամ երկարաժամկետ վարձակալության հանձնում։

Չնայած գործարքը չեղարկելու բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ պատիրարքը մնաց անդրդվելի։ Միայն ամիսներ առաջ Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ է նշանակվել պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Հունվարին, սակայն, լարվեցին  Երուսաղեմի Նուրհան Պատրիարքի և Պարետ Վարդապետ Երեցյանի հարաբերությունները։ Արդյունքում Նուրհան Պատրիարքը ազատել է պաշտոնից Պարետ վրդ․ Երեցյանին կալվածքների գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

Նշվում էր, որ պատրիարքի և Պարետի հարաբերությունները լարվել էին նաև Կովերի պարտեզի հետ կապված․ «Նուրհան պատրիարքը անդրադարձել է, որ պայմանագիրը վտանգ է և պետք է լուծել հարցը, և հիմա Նուրհան պատրիարքը և Սևան արք. Ղարիպյանը պետք է հետ վերցնեն ստորագրությունը պայմանագրից։ Դա հնարավոր է, քանզի Նուրհան պատրիարքի ստորագրությունը ամենակարևորն է: Եթե պատրիարքը հետ վերցնի իր ստորագրությունը, ավելի  հեշտ կարող են պայմանագիրը չեղարկել։

Հատկանշական է, որ Կովերի պարտեզի հետ կապված նախօրեին երեկոյան Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարեցին, որ  Նուրհան պատրիարքն իշխանազուրկ պատրիարք է և որ նրան այլևս որպես պատիրարք չեն ճանաչում, քանի որ ապօրինի գործարք է իրականացրել։

Նրանք համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով որ Նուրհան Մանուկյանին չեն ճանաչում որպես Երուսաղեմի Հայ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք:

Հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկրներն այս որոշումը ընդունել են Նորին Մեծություն թագավոր Աբդալլահ II-ի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ցուցումներից հետո այն բանից հետո, երբ պատրիարք Մանուկյանը առանց համաձայնության և խորհրդակցության, անշարժ գույքի հետ կապված միջոցներ և գործարքներ է կատարել, որոնք կազդեն Սուրբ քաղաքի ապագայի վրա։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հորդանանի և Պաղեստինի որոշումը կայացվել է «գործարքից» հետո, որը կապված է «Կովերի այգի» անունով հայտնի Ալ-Բուստան տեղանքի և դրա շրջակայքի հետ, որը տարածվում է մինչև Բաբ Ալ-Խալիլում գտնվող «Ալ-Քիշլա» շենքը և որը կազմում է հայկական թաղամասի մեծ մասը: Նշվում է, որ պատրիարք Մանուկյանին խնդրել են դադարեցնել որևէ միջոց, որը կազդի այս գույքի պատմաիրավական կարգավիճակի վրա, որը կփոխի դրանց ժողովրդագրական և աշխարհագրական բնույթը, սակայն նա չի պատասխանել դրանցից որևէ մեկին։

Կողմերը հաստատել են, որ Հայկական թաղամասը հանդիսանում է Հին քաղաքի անբաժանելի մասը՝ որպես օկուպացված տարածք, որի նկատմամբ կիրառվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևերը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի 1515, 476, 338, 242, 2334 բանաձևերը, և այլ համապատասխան միջազգային բանաձևեր:

Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գործադիր խորհուրդը մի քանի որոշում է կայացրել՝ Հին քաղաքը և նրա պարիսպները վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության ցանկում համարելով, և որ Մանուկյան պատրիարքի գործողությունները բացահայտ խախտում են համապատասխան միջազգային դաշնագրերը և որոշումները, որոնք ուղղված են Երուսաղեմի ստատուս քվոյի պահպանմանը և Երուսաղեմի իսկական հայկական ժառանգության պաշտպանությանը։

Ի դեպ, Կովերի պարտեզի հետ կապված Հայր Պարետին ոչ միայն հեռացրել էին պաշտոնից, այլ կարգալույծ արել։ Վերջինս որոշել էր լքել երկիրը, քանի որ պնդում է՝ իրեն քավության նոխազ են դարձրել։ Նա որոշել է լքել երկիրը, հայ համայքնի ներկայացուցիչները, սակայն, նրան թույլ չեն տվել։ քանի որ նշում են, որ  պետք է նաև պատասխատավության ենթարկվի ապօրինի ստորագրության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում