Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Երևանի «քիշնևյան» խնդիրը. Մակրոնի և Շոլցի համատեղ ներդրումը

Քիշնևում նախատեսված հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցոււթյունը կարող է դրական ներդրում ունենալ, Երևանում հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը իրենք դիտարկում են Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բայրամով քառօրյա հանդիպումների շարունակություն: Դրա մասին էր վկայում իհարկե նաև այն, որ պետքարտուղար Բլինքենը օրերս հեռախոսազրույց էր ունեցել Շարլ Միշելի հետ, դրանում քննարկելով նաև հայ-ադրբեջանական հակամարտության հարցը: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հարց՝ իսկ Քիշնևում կայանալիք կամ հնարավոր հանդիպումը, որ անցկացվելու է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ, Վաշինգտոնը դիտու՞մ է շարունակություն, թե՞ արդեն այլ «օպերա»:

Բանն այն է, որ Քիշնևում հանդիպման մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ազդարարեց ռեգիոնալ այցի ընթացքում, երբ Երևանում էր, ասելով, որ կա այդպիսի մտադրություն և հնարավորություն: Վաշինգտոնում քառօրյա բանակցությունը և հետո արդեն Բրյուսելի հանդիպման վերաբերյալ տեղեկությունը եղան զգալիորեն ավելի ուշ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Քիշնևի հանդիպումն այդուհանդերձ «սուվերեն» նախաձեռնություն է, և ըստ ամենայնի «եվրոպական սուվերենության» այն խնդրի շրջանակում, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բարձրաձայնել է ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր և շոշափում է պարբերաբար, ընդ որում այդ հարցերը հաճախ քննարկելով եվրոպական մյուս առաջատարի՝ Գերմանիայի հետ:

Հասկանալի է, որ «եվրոպական սուվերենությունը» առաջին հերթին մտահոգում է հենց Եվրոպայի ավանդական առաջատարներին՝ Ֆրանսիային ու Գերմանիային, որոնք տեղի ունեցող վերափոխումների համատեքստում հայտնվել են բավականին լուրջ մարտահրավերների և առաջատարությունը կորցնելու վտանգի առաջ: Իսկ խնդրի համատեքստում Փարիզն անկասկած դիտարկում է նաև Կովկասը, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այդ առումով հատկանշական է նաև, որ Քիշնևում պատրաստվում է միանալ նաև Շոլցը: Ընդ որում, դա էլ տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության շրջանակում, որը Ֆրանսիայի գաղափարն է, որի առաջին հավաքը եղավ նախորդ տարի հոկտեմբերին Պրահայում, և որի նպատակն է ձևավորել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն: Իսկ այդտեղ չբարձրաձայնված, սակայն առանցքային խնդիրներից մեկը եվրոպական անվտանգության և հետևաբար նաև սուվերենության խննդրի համատեքստում ամերիկա-բրիտանական ազդեցության նվազեցումը կամ կառավարումն է: Այդ ֆոնին է ուշագրավ, որ Բաքուն այդուամենայնիվ բավականին դժկամությամբ է ընդունում Ֆրանսիայի մասնակցությամբ ձևաչափը, առավել ևս, որ միանալու է նաև Գերմանիան, ինչը նշանակում է ձևաչափի ամրացման միտում: Այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանը դնում է պայման՝ Քիշնևի հանդիպումը չպետք է լինի «ձևաչափ», չպետք է փոխի բրյուսելյան ձևաչափը, իր ստատուսով պետք է լինի Բրյուսելից նկատելիորեն ցածր: Երևանի տակտիկական խնդիրը թերևս հակառակն է՝ անել հնարավորը պայմանական քիշնևյան ձևաչափի քաղաքական կշիռը այլ ձևաչափերի հանդեպ նվազագույնը կենսունակ պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում