Saturday, 05 10 2024
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության նոր խստացումներ են սպասվում  

ՌԴ Պետդումայում մեկ ամիս առաջ քննարկվեց և ընդունվեց ռազմական հաշվառման մասին նոր լրացումներ կատարելու նախագիծը, որը նախատեսում է երկրից ելքի արգելք բոլոր ծանուցագիր ստացածների համար։ Քաղաքացիներին, որոնք ենթակա են զինվորական ծառայության ու զինկոմիսարիատներից ծանուցագիր են ստացել, այն օրից, երբ դաշնային օրենքի համաձայն նման ծանուցագիրը համարվում է հանձնված, արգելվում է ՌԴ-ից ելքը։

Պետդումայում առաջիկայում կքննարկվի միգրացիոն օրենսդրության նոր խստացումներ: Մասնագետների գնահատմամբ՝ այս խստացումները ուղիղ ազդեցություն են ունենալու մեր միգրացիոն հոսքերի վրա: Ավելին, Ռուսաստանի միգրացիոն ֆեդերալ ծառայության տվյալներով՝ անցած տարի մոտ 15 տոկոսով նվազել է այդ երկիր մեկնող հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը:

«Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության նոր խստացումներ են սպասվում: Նրա խոսքով՝ պետական դումայում կա բավականին մեծ փաթեթ, որը մի քանի ամիս առաջ միգրացիոն հարցերի գերատեսչության ղեկավարը ներկայացրեց: Դա բավականին մեծ փաթեթ է, այդ թվում, ID քարտերի ներդրում և այլն: Եթե այդ փաթեթը հունիսին ընդունվեց, հունվարին կմտնի ուժի մեջ, և, ըստ Բեժանյանի, հաստատ շատ մեծ  խստացումներ կլինեն, որոնք ուղղակի կհասցնեն նրան, որ այնտեղ անգամ օրինական կարգավիճակով մնալը դառնա գրեթե անհնար:

«Օրինակ՝ ուզում են մտցնել թափուր աշխատատեղերի և աշխատանք։ փնտրողների ռեեստրներ, որ եթե դու գրանցված չես այդ ռեեստրում որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող, դու չես կարող այնտեղ աշխատել: Այսինքն՝ վեր կենալ, գնալ գործ գտնել չես կարող: Դու, հնարավոր է, չկարողանաս աշխատանք փոխել, եթե այնտեղ այլ մասնագիտություն ևս գրած չլինես: Հիմա եթե գրված է, որ յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր կարող ես մնալ, նոր նախագծում գրված է, որ 365 օրվա մեջ են օտարկերկրացիները կարողանալու 90 օր գումարային մնալ: Այսինքն շատը մեծ խստացումներ են նախատեսվում: Հիմա կընդունվի, թե չի ընդունվի, չեմ կարող ասել: Եթե ընդունվեց, հունվարի 1-ից շատ մեծ խստացումներ ենք ունենալու, ինչը բնականաբար, կունենա իր հետևանքները: Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության յուրաքանչյուր խստացում ուղիղ ազդեցություն ունի մեր միգրացիոն հոսքերի վրա»,-հավելեց Բեժանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում