Ծիծաղելի չէ, որ երբ չունես ընդդիմություն, որը լավ կլիներ լիներ քաղաքապետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը:
Դանիելյանի խոսքով՝ վատ է, որ քաղաքապետը կարող է լինել իշխանական կամ նախկիններից․ «Նոր քաղաքապետը պետք է լինի իշխանության հետ կոնստրուկտիվ անհամաձայն, ոչ թե՝ «Նիկոլ, դավաճան» գոռացող»:
Ըստ Դանիելյանի՝ մենք խոզի նման ենք ապրել, մեր աչքը չի զարնում, որ շիշ է գցած, «ցելոֆոն»․․․«Մեր էլիտան ձգտում է նմանվել ռուսական «բիդլային»․ դա հետխորհրդային ցավ է: Եթե վատ ես ղեկավարում երկիրը, մարդիկ փախնում են: Նորմալ մարդիկ չեն դիմանում, գնում են մեր երկրից: Ուսուցիչը, բժիշկը, զինվորը․․․ լացս գալիս է, գնում են երկրից: Երկիրը պետք է գրավիչ լինի, պետք է ինչ-որ հարկերից ազատես»: