Երեկ ուշ երեկոյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Նյոու Դելիում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.6 մագնիտուդ:
Associated Press գործակալությունը հաղորդում է 4.1 մագնիտուդի մասին: Հայտնի է, որ վախեցած բնակիչները դուրս են եկել փողոց, նրանց տներում կոտրվել են ապակիները, իսկ որոշ շենքերում առաջացել են ճաքեր: Ավերածությունների և զոհերի մասին չի հաղորդվում:











































