Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կողմից կազմված Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա խորհրդանշական հավաքականում։ Հիշեցնենք, որ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում հայ ֆուտբոլիստը գրավել էր «Միլանի» դարպասը նպաստելով իր թիմի հաղթանակին։ Հաղթելով 2։0 հաշվով «Ինտերը» լուրջ հայտ է ներկայացրել դուրս գալու Չեմպոինների լիգայի եզրափակիչ։ Չմոռանանք, որ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի կողմից Մխիթարյանը ճանաչվել էր նաև կիսաեզրափակիչ առաջին մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ։ «Առաջին րոպեից մենք մեծ ցանկություն ունեինք հաղթելու, ինչն ապացուցեցինք առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո մենք էլ ավելի լավ էինք վերահսկում իրավիճակը, և ես շնորհավորում եմ թիմակիցներիս, բայց աշխատանքն ավարտված չէ։ Առջևում մեծ հանդիպում է: Մենք հնարավորություններ ունեինք ավելի շատ գոլ խփելու։ Ցավոք, պետք է բավարարվենք երկու գոլով և հուսանք, որ պատասխան խաղում ավելի շատ կխփենք։ Թիմակիցներս նույնպես արժանի են գովասանքի, ոչ թե միայն ես»,- խաղից հետո ասել էր Մխիթարյանը։

Երեկ ՈւԵՖԱ-ն հրապարակեց Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները կիսաեզրափակիչ առաջին խաղերի համար: Այս ցանկում են Նիկոլո Բարելլան, Հենրիխ Մխիթարյանը (երկուսն էլ՝ «Ինտեր»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ»): Ի դեպ, Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած երրորդ ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից։ Նրանից առաջ այդպիսի հաջողության հասել են Կիևի «Դինամոյի» ուկրաինացի խաղացողներ Վիտալի Կոսովսկին եւ Անդրեյ Շեւչենկոն 1999 թվականին։ 2003-ին եւ 2005-ին Շեւչենկոն կիսաեզրափակիչում գոլեր է խփել նաեւ «Միլանի» կազմում։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անցյալ տարվա ամռանը «Ռոմայից» տեղափոխվելով «Ինտերը» 34-ամյա հայ կիսապաշտպանը անհավանական քայլ կատարեց իր կարիերայում։ Կարգով ավելի բարձր «Ինտերում» Մխիթարյանը ոչ միայն տեղ գտավ հիմնական կազմում այլև դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Ավելին, իտալական մամուլը գրում է, որ «Ինտերի» հայ կիսապաշտպանն այսօր լավագույններից է Ա սերիայում։ «Իմ երազանքն է «Ինտերի» համար չեմպիոնի 20-րդ տիտղոսը նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես իմ խոստումը կկատարեմ»,– այս տարվա փետրվարին հայտարարել էր Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ խոստացել էր երգել Ալ Բանոյի երգը, եթե իր թիմն այս մրցաշրջանում նվաճի Ա Սերիայի տիտղոսը։ Նշենք սակայն, որ մայիսի 4-ին, Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» ոչ-ոքի 1։1 խաղալով «Ուդինեզեի» հետ ժամանակից շուտ նվաճել էր Իտալիայի չեմպիոնի կոչումը։ Այսօր կարող ենք փաստել, որ Ա սերիան հաղթելու Մխիթարյանի երազանքը չի իրականանա, բայց․․․։

«Ինտերին» և Մխիթարյանին ընդամենը երկու քայլ է հարկավոր Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար։ Նշենք, որ Մխիթարյանն արդեն իսկ դարձել է Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։ Չեմպիոնների լիգան հաղթելու պարագայում Մխիթարյանը կարող է ֆանտաստիկ արդյունք գրանցել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստն ունի հնարավորություն դառնալու առաջին և միակ ֆուտբոլիստը, որը դարձել է եվրոպական ակումբային բոլոր երեք մրցաշարերի գավաթակիր։ Ինչևէ, արդեն վաղը «Ինտերը» հերթական հանդիպումը կանացկացնի Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակներում հյուընկալելով «Սասուլոյին»։ Մրցաշարային առումով սա կարևոր հանդիպում է, քանզի միլանյան թիմը պայքարում է Իտալիայի առաջնությունում լավագույն քառյակում տեղ ունենալու համար։

Դա հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում խաղալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Ներկայում «Ինտերը» 63 միավորով 4-րդն է։ Երրորդ տեղում գտնվող «Լացիոն» ունի 64, իսկ 2-րդ տեղում գտնվող «Յուվենտուսը» 66 միավոր։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում