Ինչպես հաղորդել է Assocoated press-ը, ՆԱՏՕ-ն երեքշաբթի դատապարտել է Wikileaks կայքում ամերիկացի դիվանագետների գաղտնի և կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակումը, թե ԱՄՆ միջուկային զենքը տեղակայված է Եվրոպայում՝ այդ քայլն համարելով «անօրինական և վտանգավոր»: Wikileaks-ում ամերիկացի դիվանագետների տեղեկությունների արտահոսքը ցույց է տալիս, որ ամերիկյան միջուկային զենքի մեծ մասը դեռևս Եվրոպայում է, մասնավորապես` Բելգիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Թուրքիայում: Ըստ աղբյուրի՝ այս չորս երկրները վաղուց կասկածելի էին, սակայն ՆԱՏՕ-ն և երկրների կառավարությունները մշտապես հրաժարվել են պաշտոնապես հաստատել այդ տեղեկությունը: