Իրանում ուշի ուշով հետևում են զարգացումներին ու երկրներից եկող հռետորաբանությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Ըստ Բեգլարյանի` Իրանը և ԱՄՆ-ն վերջնագրային մոտեցում չունեն միջուկային համաձայնագրի շուրջ:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, Բեգլարյանը նկատեց.. «Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը աճել է: Հայաստան-Իրան հարաբերություններում մտահոգիչը ենթակառուցվածքների թեման է»: Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններին, ապա Բեգլարյանը կարծում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները դեռ լարված են, լուրջ մտահոգություններ կան. «Իրանը զանազանում է Ադրբեջանի ժողովրդին իշխանություններից: Փորձ է արվում Իրանին ներքաշել տարածաշրջանում պատերազմի մեջ, բայց Թեհրանը խաղաղության թելը չի կտրում»: