Արևմուտքն այսօր Ադրբեջանի թշնամական նախաձեռնությունների վրա աչք է փակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը:
Նրա խոսքով՝ գետնի վրա նույն խաղն է, բայց Վաշինգտոնի և Բրյուսելի հռետորաբանությունը տարբերվում է: Չոլաքեանի դիտարկմամբ՝ Ֆրանսիան այստեղ ռազմավարական շահ չունի, բայց հայության նկատմամբ մեծ համակրանք ունի․ «Ֆրանսիան այն ռազմական ուժը չունի, որ ինչ-որ բան պարտադրի Ադրբեջանին, բայց ԱՄՆ-ն կարող է»: