Wednesday, 29 05 2024
Պուտինը «կոլորի՞ Ալիեւի վիզը»
Իսրայելն ամբողջությամբ անջատել է կապն ու ինտերնետը Ռաֆաhում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Արարողակարգային միջոցառում է եղել Սարդարապատում, դրա համար այդ պահին թույլ չեն տվել Վեհափառի մուտքը
14:30
Զելենսկին Պորտուգալիայի հետ անվտանգության երկկողմ համագործակցության համաձայնագիր է ստորագրել
14:15
«Վրաստանի իշխանությունն անտեսում է վրացիների բացարձակ մեծամասնության կամքը». Գերմանիայի ԱԳ նախարար
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երեք փաստ, որ կեղծել է Վիտալի Բալասանյանը
Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան․ Փաշինյանը՝ Գալստանյանի հետ հանդիպման մասին
Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան․ Փաշինյանը՝ Գալստանյանի հետ հանդիպման մասին
Նպատակը՝ զոհվածների մայրերին սփոփելն է․ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջոցառման մասին
Եկեղեցու դեմ արշավ չի եղել ու չկա. եթե տեսնում եք, ապա դա պետք է տեսնենք ուրիշ տեղ․ Փաշինյան
Մի շարք բնակավայրերում վերականգնվել է Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը (ՑԱՆԿ)
Աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդիում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն
Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, ունենք մթնոլորտի էական փոփոխություն․ Փաշինյան
Ժողովրդի հետ շփումը եղել է, կա ու կշարունակվի․ Փաշինյան
Հարկավոր է խաղաղություն. պետության մինչ այժմ եղած կոնցեպտը անվտանգություն չի ապահովում
Կղերա-ֆեոդալական համակարգը հիմա բունտ է անում և ասում՝ ինչպե՞ս կարող եք մտածել այդ կաղապարից դուրս
13:15
Թրամփը դատական բարձր ծախսերի պատճառով վաճառել է ինքնաթիռը
Պետությունը լավ ապրելը ապահովելուն միտված ամենաթանկարժեք նախաձեռնությունն է․ Փաշինյան
Իսրայելի հարձակման հետևանքով 1մլն պաղեստինցի է լքել Ռաֆահը
Ռուսաստանի նախարարների կաբինետն ամենաարդյունավետն է անվանել Հայաստանի, Կուբայի և Վենեսուելայի հետ ՌԴ միջկառավարական հանձնաժողովները
Զատուլինը ստում է ու մանիպուլացնում ռուսական «Առաջին ալիքի» եթերում
12:16
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
Պապիկյանը Բորելի հրավերով մասնակցել է նախարարների աշխատանքային ընթրիքին
Լուրերի օրվա թողարկում 12։00

Արարատ Միրզոյանը Պորտուգալիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել «հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին»:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում