Արևմտյան հարթակի չեղարկման փորձեր են Մոսկվայից, Բաքվից ու Անկարայից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով` Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ բանակցությունները տեղափոխի իր հարթակ. «Բաքուն փորձում է Հայաստանին ճնշելով` բանակցություններից առաջ նախապատրաստել զիջումների: Ռուսաստանը որքան էլ գիտակցում է, որ Մեղրիի մասով իր շանսերը նվազում են, չի հուսալքվում: ՌԴ-ի հետ հարաբերություններում օրենքների, պայմանագրերի վրա հիմնվելը անիմաստ է: Ռուսաստանը ծանր վիճակում է, փրկվում է ինչպես կարող է»:
Մեր բանախոսը կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի նրան, որ երրորդ կողմ չլինի. պետք է լինի վստահության վրա հիմնված երկխոսություն Բաքվի հետ. «Այն շահերը, որ հետապնդում է Արևմուտքը, որևէ ռեսուրս կողմերից չի վերցնում»: