Thursday, 13 06 2024
Ադրբեջանը ՀՀ գումար ուղարկող 50 խոշոր փոխանցողների մեջ չկա, 1 դեպք՝ կար 30 հզ եվրո էին ուղարկել
Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում. ԿԲ նախագահ
Դեպքեր կան, որ ՀՀ բանկերում կրիպտոարժույթով սպասարկում են. ԿԲ նախագահ
18:10
Կիևը 98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն է ստացել. Պենտագոն
Լուրերի արտակարգ թողարկում 18։00
ՌԴ-ում հայտնել են մեկ օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ շուրջ 170 զինամթերքի արձակման մասին
Վաշինգտոնը քարտ բլա՞նշ է տալիս Հայաստանին, թե՞ թողնում Բաքվի դեմ մենակ
Ղրղզստանում կարգելվի գուշակների ու պայծառատեսների գովազդը
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ
17:30
Ուժի մեջ է մտել Լեհաստանի և Բելառուսի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու մասին որոշումը
17:20
Ստոլտենբերգը ՌԴ-ի տարածքում ՆԱՏՕ-ի զենքի կիրառումը էսկալացում չի համարում
17:10
Լեհաստանը և Գերմանիան հայտնել են, որ Ուկրաինային չեն փոխանցի Patriot ՀՕՊ համակարգեր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելառուսը ետ է կանչում ՀՀ-ում իր դեսպանին
16:50
Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr
16:40
Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև Միլեյի առաջարկած բարեփոխումների պատճառով
Բա Մարտի 1-ը դատապարտեիք, պարո՛ն Գարեգին Բ. Վահագն Ալեքսանյան
Փափուկ կյանքի սովոր տերտերը տուն է վարձել Բաղրամյան փողոցում, իսկ մարդիկ վրանների մեջ են. Դավոյան
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Իսրայելից պատասխան չի ստացել հրադադարի մասին առաջարկի վերաբերյալ
«Օրենքի առջեւ բոլորը հավասար են» սկզբունքը վերաբերում է նաեւ պետության եւ ընդդիմության
Ռուբլու փոխարժեքը վերականգնվում է
Սա իշխանության բռնազավթման փորձ է. դեմոկրատական երկրում գրոհել են ԱԺ-ի վրա
Պեսկովը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի միջև կգերիշխեն դաշնակցային հարաբերություններն ու գործընկերությունը
Մինչև վերջ կգնան, մինչև իշխանությունը մեծ սխալ գործի
Էրդողանը կայցելի Շուշի
Պարոն Գալստանյանը սովորական շառլատան է. հարգելի՛ հայրենակիցներ, ցավում եմ, դուք խաբվել եք
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Դուք պե՛տք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեք. Թորոսյանի կոշտ արձագանքը՝ Կարեն Անդրեասյանին
Մոսկվա, Կրեմլ, Պուտին. ընդդիմության հաղորդումը՝ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս են գալիս
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկացի պաշտոնյային

Դեֆոլտը կարող է խաթարել ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական առաջատարությունը. ԱՄՆ ֆինանսների նախարար

Պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում դեֆոլտի առաջացումը կարող է խաթարել Վաշինգտոնի տնտեսական առաջատարությունը միջազգային ասպարեզում։ Այդ մասին մայիսի 10-ին Նիգատա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: Նա Ճապոնիա է ժամանել Մեծ յոթնյակի երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման համար։

«Դեֆոլտը կստեղծի ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական առաջատարության խաթարման վտանգ: Դա նաև կասկածի տակ կդնի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու մեր ունակությունը», – մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:

Բացի դրանից, Յելենն «աղետալի» է անվանել դեֆոլտի առաջացման սցենարը՝ մասնավորապես նշելով, որ դրա հետևանքով միլիոնավոր ամերիկացիներ կարող են կորցնել աշխատանքը և մնալ առանց պետության խոստացած ֆինանսական աջակցության։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին ժամանակներս Կոնգրեսին կոչ է անում բարձրացնել պետական ​​պարտքի վերին շեմը, որն օրենսդրորեն սահմանված է 31,4 տրիլիոն դոլարի մակարդակում։ Հանրապետական ​​կուսակցությունը, որը վերահսկում է Ներկայացուցիչների պալատը, համաձայնել է բարձրացնել պարտքի վերին շեմը, սակայն դրա դիմաց պահանջում է կրճատել պետական ​​ծախսերը:

Դեֆոլտից խուսափելու համար հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն սկսել է արտակարգ միջոցներ ձեռնարկել փոխառությունների սահմանաչափին հասնելու պատճառով։ Խոսքը գնում է բյուջետային ծախսերի մի շարք այնպիսի կատեգորիաներից հրաժարվելու մասին, որոնք կարելի է հետաձգել ավելի ուշ ժամկետի։

Պետական պարտքի վերին շեմն առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել է 1917 թվականին: Դա ֆինանսների նախարարությանը թույլ չի տալիս կառավարության ​​գործունեության ֆինանսավորման համար թողարկել նոր պետական ​​պարտատոմսեր՝ երկրի պարտքի որոշակի մակարդակի հասնելուց կամ որոշակի ժամկետի ավարտից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում