
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հնարավոր է նոր համալրում ունենա։ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ 21-ամյա Ստեփան Օգանեսյանը մոտ ապագայում կարող է կրել մեր գլխավոր թիմի մարզաշապիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Օգանեսյանը, վարձավճարով ելույթ է ունենում «Օրենբուրգում»։ Հայ ֆուտբոլիստը խաղում է կիսապաշտպանության աջ եզրում և հանդիսանում է Ռուսաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրա տրնասֆերային արժեքը կես միլիոն եվրո է։ Նախօրին ռուսական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Օգանեսյանի հետ։ «Այս հարցում հստակ դիրքորոշում չկա։ Եթե Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ լինի, կքննարկեմ: Ես կխորհրդակցեմ ծնողներիս, գործակալիս հետ: Իսկ հետո որոշում կկայացնեմ։Չեմ կարող պատասխանել՝ համաձայն եմ այլ մարզական քաղաքացիություն ընդունել, թե՝ ոչ»,- «РБ Спорт»-ին թղթակցի հետ զրյուցում ասել է Օգանեսյանը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն «Օրենբուրգի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ստեփան Օգանեսյանը խաղացել է Ռուսաստանի Մ17, Մ18, Մ19 և Մ21 հավաքականներում: Նշենք, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի հավաքականին և ակումբներին միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելուց մեկ տարի անց ռոսական ֆուտբոլում հաստատվեց միանգամայն նոր պատկեր։ Հազարավոր ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս ռուսական ակումբներում՝ անորոշ և ինչ-որ տեղ նաև անելանելի իրավիճակում։
Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի՝ միայն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում 409 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը լեգեոներներ են։ Ակումբներին միջազգային մրցաշարերից հեռացնելուց հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգան ուղղակի արժեզրվեց։ Մասնավորապես, Ռուսաստանի առաջնությունը եվրոպական ֆուտբոլից անջատ մի մրցաշար է որտեղ խաղալը ուղղակի անիմաստ է։ Անդրադառնանք թերևս Ռուսաստանում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներին։ Այսօր մեր գլխավոր թիմի առանցքային ֆուտբոլիստները ներկայացնում են ռուսական Պրեմիեր լիգան։ Խոսքը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին է։ Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն՝ և ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ 2021 թվականի մարտին Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ 2020 թվականի հայկական ֆուտբոլային քաղաքացիություն էր ընդունել նաև «Ռոստովում» ելույթ ուենցող Խորեն Բայրամյանը։ Վերջինս ևս գտնվում էր Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, բայց․․․։ Եվրո-2020-ից հետո ռուսական մամուլը մեղադրեց ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին Բայրամյանի փոխարեն Յուրի Ժիրկովին հավաքական հրավիրելու մեջ։ Ակնհայտ է, որ Տիկնիզյանը և Սպերցյանը ունենալով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն մոտ ապագայում կհայտնվեն այլ ակումբներում։ Կարծում ենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ռուսական ակումբներում հանդես եկող լեգեոներների նկատմամբ կսկսվի որս։
Միանգամայն այլ իրավիճակում են Ռուսաստանի ազգային թիմի և ընդհանրապես ռուսական անձնագիր ունեցող ֆուտբոլիստները։ Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա աստղ Արսեն Զախարյանը չկարողացավ տեղափոխվել «Չելսի» որը ծանր հարված էր նրա համար։ Մերժելով Հայաստանի հավաքականին՝ նա 2021 թվականին հանդես եկավ Ռուսաստանի ազգային թիմում և այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Կարճ ասած մերժելով Հայաստանը՝ Զախարյանը քար գցեց իր կարիերայի վրա։ Ճակատագիրը ուղղակի հեգնեց նրան։
Այս տարվա մարտին Հայաստանի ազգային հավաքականի հրավերը ընդունեց Տիկնիզյանը։ Չկրկնելով Զախարյանի սխալը և ընդունելով հայկական ֆուտբոլային քաղաքացիություն՝ Տիկնիզյանը կանաչ լույս բացեց իր կարիերայի առաջ։ Լիահույս ենք, որ Տիկնիզյանի օրինակին կհետևի նաև Ստեփան Օգանեսյանը։ Կարծում ենք պարզ է, որ երիտասարդ ֆուտբոլիստի համար Հայաստանի հավաքականում խաղալը կարող է դառնալ ճահճից դուրս գալու փրկօղակ։