Ուկրաինան դիմադրում է, պատերազմում ենք ինչպես պատերազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Բոժկոյի խոսքով` դաժան իրողություն է. «Ուկրաինան գիտակցում է, որ միայն պայքարելով կհասնենք նպատակին: Գործ ունենք շատ ուժեղ թշնամու հետ, որը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ ատոմային ռումբ կիրառելուն: Ուկրաինան վստահ է` ուժեղին մեկ հարվածով հետ ենք քշելու մեր հողից»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին, պարոն Բոժկոն նկատեց. Երեկ Մոսկվա էին եկել այն երկրների պատվիրակությունները, որոնք աջակցում են ՌԴ-ին Ուկրաինայի դեմ պատերազմում, դա զայրացրել է ուկրաինացիներին: Ուկրաինական պատերազմը ոչ միայն ռուսական զավթիչների դեմ է, այլ այն ուժերի, որոնք ուզում են և ուկրաինացիներին, և հայերին դարձնել ստրուկ: Կարմիր հրապարակում մարդասպանի կողքը կանգնած են մարդիկ, որոնց ներկայությունը զարմացնում ու զայրացնում է Ուկրաինային»: