Tuesday, 03 10 2023
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ

Հերթական միջադեպը. Բաժանարար գծեր Հայաստանից սփյուռք

Սփյուռքոււմ գրանցվել է հերթական միջադեպը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը, Գերմանիայում: Դահլիճում ներկաներից մեկը դիմել է Սինանյանին և ասել, որ չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցույց տալ և պահանջում է դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքի հանգանակած 150 միլիոն դոլարի հաշվետվություն: Կազմակերպվա՞ծ է եղել այդ միջադեպը, ինչպես մի շարք այլ անգամներ, թե՞ ինքնաբուխ: Այդ հանգամանքը իհարկե երկրորդական չէ, սակայն ասել, որ առանցքային է՝ այդպես էլ չէ: Ի վերջո վաղուց պետք է ընդունել, որ սփյուռքը այդ առումով իր վրա շատ վաղուց է կրում Հայաստանի ներքաղաքական բաժանարար գծերի ազդեցությունը, թե ուղիղ, թե անուղղակի ազդեցությունը, ու դա փաստ է, որից թերևս հնարավոր չէ հրաժարվել և պետք է գտնել դրա հետ աշխատանքի առավելագույն արդյունավետ ձևը: Ընդ որում, առավելագույն արդյունավետը ամենևին չի նշանակում առավելագույն ծավալի փող հավաքել: Սփյուռքն իր համախառն ներուժով նշանակալի ռեսուրս է ամենևին ոչ լոկ ֆինանսական տեսանկյունից:

Այն, որ Հայաստանի ներքաղաքական բաժանարար գծերը սփյուռք տեղափոխելը խիստ դատապարտելի է, ավելորդ է խոսել անգամ: Մյուս կողմից սակայն, մենք պետք է արձանագրենք, որ չենք ապրում իդեալական աշխարհում, հետևաբար ներհայկական, Հայաստանի ներքաղաքական հարաբերություններն էլ չեն լինելու իդեալական, այդ բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով: Ըստ այդմ, պահանջվում է իրողությունները հաշվի առնելով՝ այդ իրողությունների հետ առավել հմուտ աշխատելու կարողություն, շնորհ, իմաստնություն, ինչու ոչ՝ թավշյա կարողություն, ու ըստ այդմ՝ Հայաստանի և Արցախի համար առավելագույնը քաղելու կարողություն: Նախ, եթե անդրադառնանք 150 միլիոն դոլլարի դրվագին, ապա այստեղ հարկ է արձանագրել, որ դրա ուսումնասիրությունը չի կարող տեղի ունենալ լիովին բաց ռեժիմում, հետևաբար չի կարող բաց ռեժիմում հնչել դրա վերաբերյալ պատասխան, որովհետև խոսքը պատերազմին առնչվող գործընթացի մասին է, հետևաբար այն աներկբա շարունակելու է գաղտնիության տարրեր:

Հետևաբար, այդ հարցը փակելու համար պետք է ձևավորվի Հայաստանի ներքաղաքական դերակատարներից, Սփյուռքի տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներից ձևավորվածծ մի պատասխանատու խումբ, որն էլ կքննի խնդիրը փակ ռեժիմում և միաձայն ազդակով կփակի հարցը լայն հանրության համար, որպեսզի այն դադարի լինել հարցերի և գուցե նաև շահարկումների առարկա: Միևնույն ժամանակ, վերադառնալով Սփյուռքի բազմաշերտության և հակասականության, բաժանարար գծերի և տարբերությունների խնդրին, հարկ է այդ հարցում ի վերջո գտնել աշխատանքի այն բանաձևը, որը առավելագույնս հեռու կլինի «օտար-յուրային» ընկալումներից՝ միաժամանակ պարունակելով տարակարծությունները և տարբեր մոտեցումները «ճանաչելու» սկզբունք:

Սփյուռքը, ինչպես գործնականում ամեն ինչ, Հայաստանում ընկալվել է ծայրահեղությունից ծայրահեղություն: Մի ծայրահեղությունն այն է, որ Սփուռքը գրեթե «միջուկային զենք» է Հայաստանի համար, մյուսն այն, որ սփյուռքը ոչինչ էլ չէ և պետք չէ ապավինել այդ ուժին:

Գործնականում, սփյուռքը ահռելի ներուժ է, որի արդյունավետ կապիտալիզացիան հայկական պետականության ճակատագրի հարցում էապես կախված է երկու ծայրահեղություններից հրաժարվելուց և սփյուռքի բազմազանությունը ճանաչելուց: Նաև, շատ կարևոր է արձանագրել, որ եղած ներուժը իրատեսական ռեժիմում օգտագործելի է թերևս մասնակի, ամենևին ոչ 100 տոկոս արդյունքով, և նույնիսկ դրանից զգալիորեն ցածր:

Բայց, այդ հանգամանքը հենց առավել կարևոր է դարձնում գործունակ աշխատանքային սխեմաների ձևավորումը: Որովհետև ամեն միավոր ու մասնիկ պահանջել ու պահանջելու է իր հետ ուրույն աշխատանք՝ միևնույն նպատակին ընթանալու տարբեր ճանապարհներ, որոնց մեծ մասը դեռ պետք է կառուցել: Խնդիրը «շինարարական» ներուժի վերքաղաքական մոբիլիզացիայի կարողությունն է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում