Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը մտադիր է պաշտոնապես դիմել Նիգերի կառավարությանը` Մուամար Քադաֆիին և նրա կողմնակիցներին այդ երկրի տարածք թույլ չտալու խնդրանքով: Ինչպես հայտնում է Associated Press-ը, բանակցությունների համար Նիգեր է ուղևորվել հատուկ պատվիրակություն: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ քադաֆիականների ավտոշարասյունը հատել է այդ երկրի սահմանը և ուղևորվում է Բուրկինա-Ֆասո, որի իշխանությունները Քադաֆիին քաղաքական ապաստան էին խոստացել:
Ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը հայտարարել է, որ Մուամար Քադաֆին և իր որդի Սեյֆ ալ-Իսլամը գլխավորել են այդ շարասյունը, որով Նիգեր են տեղափոխել մեծ քանակությամբ ոսկի և թղթադրամ:











































