Saturday, 23 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մունխենի «Բավարիա-2»-ի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երեկ մարզում է անցկացրել հիմնական թիմի կազմում։ Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը տեղեկություն էր տարածել, որ հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Բավարիայից»։ Ըստ պարբերականի 19-ամյա հարձակվողը ցանկանում է կարիերան ավելի բարձր մակարդակի լիգայում շարունակելու հնարավորության մասին: Ռանոսի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին: «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել Ռանոսին, սակայն երաշխիքներ չի տվել, որ ֆուտբոլիստը կխաղա Ռեգիոնալ լիգայից ավելի բարձր մակարդակում։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը «Բավարիա-2»-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մյունխենյան ակումբը 62 միավորով երրորդ տեղում է Ռեգիոնալ լիգայում։ «Բավարիայի» հիմնական թիմում հայտնվելը էապես փոխում է իրավիճակը։ Ըստ ամենայնի գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հիմք ընդունելով վերջին շրջանում Ռանոսի տպավորիչ ելույթերը մտադիր է հնարավորություն տալ նրան։ Չի բացառվում, որ առաջիկայում Ռանոսը երկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ հիմնական թիմում ընդգրկվելու նախապայմանով։ Մարտի 28-ին Երևանում կայացած Կիպրոսի դեմ մրցավեճում Ռանոսն առաջին անգամ կրելով Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը դարձել էր դուբլի հեղինակ։

Ռանոսը ցուցադրեց փայլուն խաղ արժանանալով երկրպագուի մեծ համակրանքին։ «Ուրախ եմ, երկու գոլերիս համար, սակայն ցավալի է, որ չհաղթեցինք: Հրաշալի թիմ ունենք` բարի մարդկանցով: Վայելել եմ թիմի հետ մարզումները»,- խաղից հետո ասել էր Ռանոսը։ «Մեծ խնդրանք ունեմ, շատ մի գովեք Ռանոսին, գիտեք, ում երակներով հայկական արյուն է հոսում, նրանք հետո կորչում են և մենք չենք կարողանում գտնել նրանց; Նա կատարեց իր աշխատանքը, ինձ հարցնում էին նրա մասին, ցույց տալիս նրա խաղը և ես միանգամից տվեցի իմ համաձայնությունը: Ինքներդ տեսաք, տղան մտավ դաշտ ու երկու գոլ խփեց, սակայն, խնդրում եմ, շատ մի գովեք նրան»,- Կիպրոսի դեմ խաղից հետո ասել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Վերջինիս շեշտադրումից հետո Ռանոսի խաղում առաջընթաց նկատվեց, իչնչը վկայում է, որ երիտասարդ հաչձակվողը ֆուտբոլիստը օժտված է նաև պրոֆեսիոնալ մարզիկին հատուկ որակներով։ «Հրանտը վերջին շրջանում էական աճ է գրանցել և հանդիսանում է մեր թիմի լավագույն ռմբարկուն։ Միևնույն ժամանակ Ռանոսը թիմին մեծ օգուտ է տալիս արդյունավետ փոխանցումներով։ Մենք մեծ հույսեր են կապում նրա հետ»,- այս տարվա մարտին ասել էր «Բավարիա-2»-ի գլխավոր մարզիչը։ Հայազգի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մի քանի անգամ մարզվել էր Մյունխենի «Բավարիայի» հիմնական թիմի հետ։ Գերմանական մամուլը դեռևս անցյալ տարի գրում էր, որ Մյունխենյան գրանդի նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայազգի ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում։ Այս մասնագետի հեռանալուց հետո թվում էր թե Ռանոսի «Բավարայի» հիմնական թիմում հայտնվելու հնարավորությունները կարող են նվազել, բայց․․․։

Տուխելի հայ հարձակվողին նկատելու փաստը ցույց է տալիս, որ մենք ունենք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ, որը կարող է բարձունքներ նվաճել։ «Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը հեշտ ընդունեցի: Ես սիրում եմ այս երկիրը եւ շատ հպարտ եմ, որ հայ եմ: Հավաքականում ամենաշատը շփվում եմ Գերմանիայից եկած խաղացողների՝ Սարգիս Ադամյանի եւ Երջանիկ Ղուբասարյանի հետ: Սաքոն ինձ խորհուրդ է տվել չլարվել եւ փորձել խաղալ իմ ֆուտբոլը: Ես շատ երիտասարդ եմ եւ կանեմ հնարավոր ամեն ինչ թիմին օգնելու համար։ Ալեքսանդր Պետրակովը շատ է սիրում ֆուտբոլը, նա մեծ ցանկություն ունի այստեղ ինչ որ բան փոխել»,- Հայաստանի հավաքականին միանալուց հետո ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել էր Ռանոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում