Հայաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, երբ Պուտինին մերժելը դժվար է պատկերացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանը կարծում է, որ Փաշինյանը իր վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է այնպիսի ծուղակում, որից դժվար է ազատվել. «Կողմ եմ ՌԴ-ի հետ խոսելուն, բայց ՀՀ շահերը առաջ մղելու համար: Ականատես ենք այն իրավիճակին, որ Հայաստանի շահերը ստորադասվում են: Տագնապ ունեմ` Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀՀ պետականության գոյությունը: Փաշինյանը փորձում է հավասարակշռության ֆոն ապահովել, բայց չի ստացվում»: