
«Այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Հիշեցնեմ, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը»,- նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեդալակիր մարզիկների ընդունելույթան ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առջում ունենք դեռ 7 ամիս և կան բոլոր նախադրյալները ռեկորդային ցուցանիշը գրանցելու։ «Այս պահին գտնվում ենք 5-րդ ամսվա սկզբին։ Կարծում եմ՝ տարին շատ լավ ենք սկսել, և մինչև տարեվերջ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք՝ մեծացնելու այս ցուցանիշները: Շատ կարևոր եմ համարում ևս մեկ հանգամանք ընդգծել. մենք նկատում ենք, որ մարզաձևերում արդյունքներ են գրանցում թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդները, ինչը շատ կարևոր է և ցույց է տալիս, որ շարունակականություն ունենք», -ավելացրել էր Ժաննա Անդրեասյանը: Գրանցված արդյունքն իսկապես տպավորիչ է։ 2022 թվականի արդյունքը գերազանցելու համար մեր մարզիկները մինչև տարեվերջ պետք է նվաճել ևս 198 մեդալ։ Որպեզի նվաճած մեդալների աճի դինամիկան ավելի պատլերավոր լինի հայացք նետենք դեպի անցյալ։ 2021 թվականին մեր մարզիկները նվաճել էին 199 մեդալ:
Փաստորեն 2022 թվականին մեր մարզիկները նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 107 մեդալով։ 2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել էին 22 մեդալ:Այս ցուցանիշն ուղիղ 10 անգամ ավելի ցածր է 2019 թվականի համեմատ։ Հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակն էր։ Մասնավորապես, վիրուսի հետևանքով հետաձգվեցին թե՛ Օլիմպիական խաղերը, թե՛ աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, թե՛ վարկանիշային մրցաշարերը։ 2019 թվականի ընթացքում հայ մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրել է 37 մարզիկ, որոնք նվաճել են 5 ոսկե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1), 3 արծաթե (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝ 1, սամբո՝ 1, սպորտային մարմնամարզություն՝ 1) և 3 բրոնզե (բռնցքամարտ՝ 2, սամբո՝ 1) մեդալներ: Եվրոպական խաղերին մասնակցող 43 երկրների թվում Հայաստանի պատվիրակությունը թիմային հաշվարկով զբաղեցրել է 11-րդ տեղը: Բացի այդ, պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 ֆեդերացիաներն 2019 թվականի ընթացքում պետական ֆինանսավորմամբ անցկացրել են Հայաստանի Հանրապետության 100 առաջնություն, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների (բոլորը՝ մեծահասակների, երիտասարդների և պատանիների):
Մեդալների ընդհանուր ցուցանիշը 2018 թվականի համեմատ աճել էր 19-ով:2017 թվականին տարիքային տարբեր խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և Բուենոս Այրեսի երրորդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել էին 203 մեդալ, որից 71 ոսկե, 57 արծաթե և 75 բրոնզե: 2018 թվականի համեմատ, սակայն, նվազել էր մեր մարզիկների նվաճած ոսկե մեդալների քանակը: Մասնավորապես, 2018 թվականի տարվա համեմատ 10 ոսկե մեդալ ավելի քիչ էին նվաճել:2017 թվականին պետական աջակցության ծրագրում ընդգրկված 32 մարզական ազգային ֆեդերացիաները մասնակցել են 176 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների:2017թ.-ին թիմերի մարզիկները 15 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել էին 201 մեդալ՝ 61 ոսկի, 49 արծաթ և 91 բրոնզե:Անդրադառնանք նաև 2016 թվականին, որը Օլիմպիական էր: Մասնավորապես Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե:Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև՝ 4 օլիմպիական մեդալ: